Կատալոնիայի բնակչության ավելի քան 80%–ն իր ձայնը տվել է ինքնավար շրջանի անկախացմանը
Կատալոնիայում բնակչության ավելի քան 80%-ն իր ձայնը տվել է Իսպանիայի ինքնավար շրջանի անկախացմանը։ Այս մասին հայտարարել է կատալոնյան կառավարության փոխվարչապետ Ժոանա Օրտեգան։ Նրա խոսքերով՝ դեռևս ավարտվել է անկախության հարցման վերաբերյալ 88,44% քվեաթերթիկների հաշվարկը։
«Հարցման վերջնական արդյունքները կներկայացվեն երկուշաբթին օրվա ընթացքում», – ասել է նա։ Կիրակի անցկացված հարցմանը մասնակցել է 2,25 մլն մարդ։ Քվեաթերթիկներում երկու հարց է եղել՝ «Ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և դրական պատասխանի դեպքում՝ «Ուզո՞ւմ եք, որ այդ պետությունն անկախ լինի»։
Քվեարկողների 80,72%–ն «այո»՝ դրական պատասխան է տվել երկու հարցին էլ։ Հարցվածների 10,11%–ը դրական է պատասխանել առաջին և բացասական՝ երկրորդ հարցին։ Եվս 4,55%–ը «ոչ» է պատասխանել առաջին հարցին։
Կատալոնիայի բնակչության ավելի քան 80%–ն իր ձայնը տվել է ինքնավար շրջանի անկախացմանը
Կատալոնիայում բնակչության ավելի քան 80%-ն իր ձայնը տվել է Իսպանիայի ինքնավար շրջանի անկախացմանը։ Այս մասին հայտարարել է կատալոնյան կառավարության փոխվարչապետ Ժոանա Օրտեգան։
Նրա խոսքերով՝ դեռևս ավարտվել է անկախության հարցման վերաբերյալ 88,44% քվեաթերթիկների հաշվարկը։
«Հարցման վերջնական արդյունքները կներկայացվեն երկուշաբթին օրվա ընթացքում», – ասել է նա։ Կիրակի անցկացված հարցմանը մասնակցել է 2,25 մլն մարդ։
Քվեաթերթիկներում երկու հարց է եղել՝ «Ուզո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և դրական պատասխանի դեպքում՝ «Ուզո՞ւմ եք, որ այդ պետությունն անկախ լինի»։
Քվեարկողների 80,72%–ն «այո»՝ դրական պատասխան է տվել երկու հարցին էլ։ Հարցվածների 10,11%–ը դրական է պատասխանել առաջին և բացասական՝ երկրորդ հարցին։ Եվս 4,55%–ը «ոչ» է պատասխանել առաջին հարցին։
Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։