Աշխարհ

09.11.2014 16:16


Բիձինա Իվանիշվիլիի հեղինակային հաղորդումը շուտով կհայտնվի հեռուստաեթերում

Բիձինա Իվանիշվիլիի հեղինակային հաղորդումը շուտով կհայտնվի հեռուստաեթերում

Newsgeorgia.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հաստատել է, որ շուտով հեռուստաեթեր դուրս կգա իր հեղինակային հաղորդումը:

Նա յուրաքանչյուր կիրակի, 3 փորձագետների մասնակցությամբ, կվերլուծի Վրաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:
«Դա կլինի վերլուծական հաղորդում, և ես կլինեմ հաղորդավարներից մեկը: Մենք կներկայացնենք երկրի իրադարձությունների ճիշտ պատկերը՝ օգնելով հասարակությանը հասկանալու իրավիճակը»,-ասել է Իվանիշվիլին։

Ըստ տեղական ԶԼՆ-ի՝ Վրաստանի նախկին վարչապետի մասնակցությամբ հաղորդումը կհեռարձակվի GDS TV հեռուստաընկերությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը