Ճիշտն ասած, հաճույքով եմ հետեւում ընդդիմությանն «ընդդիմացող» ուժերի, խմբերի, գործիչների վարքագծին ու քայլերին:
Հետաքրքիր է ու զվարճալի:
Համաժողովրդական նոր շարժման դեմ որքան հնարավոր է՝ խոսեցին, իսկ հիմա անցել են «ակտիվ» գործողությունների:
Ընդդիմության «ընդդիմությունն» արդեն իրեն այնքան բացահայտ է դրսեւորում, որ նրան հանգիստ կարող ենք անվանել իշխանության հետ փոխկապակցված անձինք:
Հայտնի է, որ երկու հանրահավաքներից հետո սույն «ընդդիմությունը» փորձեց հարվածել իշխանափոխության հասնելու նպատակով մեկնարկած շարժմանը: Զուգահեռաբար, հանրահավաքների կազմակերպիչ քաղաքական ուժերին մեղադրեցին հայտնի ու անհայտ բոլոր մահացու մեղքերի մեջ:
Իշխանությունը լռում էր, իսկ նրան փոխկապակցված անձինք շարունակում էին ընդվզել նոր շարժման և դրա կազմակերպիչների դեմ՝ «Նույնն են, էլի. ի՞նչ տարբերություն» ոճով:
Իսկ երբ ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի նիստում որոշեց ստեղծել միասնական շտաբներ, ընդդիմությանն ընդդիմացողները լրջացան։
Պետք է հասկանալ, որ լրջացավ իշխանությունը:
Ապացույցը իշխանությանը փոխկապակցված անձանց եւ խմբերի դահլիճային «հանրահավաքներն» են, որոնք, ծիծաղից բացի, այլ բան չեն կարող առաջացնել։
Ակնհայտ է, որ սրանց լրջորեն անհանգստացրել են ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության մեջ նշված կետերը: Դրա համար էլ դիմում են հուսահատ քայլի՝ ընդդիմափոխություն են պահանջում։
Լավ, «Վերջի բոլշևիկն» էսքան ծաղրածու որտեղի՞ց է գտնում:
Որտեղի՞ց են գտնում էսքան ծաղրածու

Կորյուն Մանուկյան