Լրահոս

22.09.2009 12:32


ՀՀԿ խմբակցության քարտուղարին Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը հիասթափեցրել են

ՀՀԿ խմբակցության քարտուղարին Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը հիասթափեցրել են

«Հանրապետական» խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հիասթափեցրել են սեպտեմբերի 18-ի «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքի ժամանակ հնչած Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում ինքն իր թեկնածությունը չի առաջադրելու՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի։

-Դա մի քիչ ոչ լուրջ կամ ամբիցիոզ մարդու մոտեցում է, որի համար իր սեփական ամբիցիաների բավարարումն ավելի բարձր է, քան թե պետության շահը։ Եթե պետությունում անելիք ունես, ինչո՞ւ չես առաջադրվելու։ Այսինքն, իր պայքարը ոչ թե պետության, հասարակության, ինչպես ինքն է ասում, ժողովրդավարության զարգացման խնդիրները լուծելու հետ է կապված, այլ ընդամենը ՀՀ երկրորդ նախագահի հետ։ Սա այդքան էլ լուրջ մոտեցում չէ և հարիր չէ ցանկացած պետության ցանկացած առաջին նախագահին,- ասել է Է. Շարմազանովը՝ միաժամանակ շեշտելով, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալու, որովհետև իրենց համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է։

ՀՀԿ մամուլի խոսնակը նաև հավելել է, որ «ՀԱԿ-ը գնալով իր վարկանիշը կորցնում է, և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին Կոնգրեսի ռեալ վարկանիշը», իսկ ՀԱԿ-ի ցանկությունը մինչև 2012թ. խորհրդարանական ընտրությունները «դժգոհ էլեկտորատը գոնե ինչ-որ չափով պահելն է»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը