Լրահոս

22.09.2009 11:43

Ավտոպատահարներ՝ մահացու ելքերով

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.35-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 26-րդ կիլոմետրում' Չկալովկա գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Գազել» մակնիշի 18 ՕԼ 103 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ' Գավառի Հացատուն թաղամասի բնակիչ, 1970թ. ծնված Գեղամ Կարապետյան) բախվել է «ԳԱԶ-52» մակնիշի առանց պետհամարանիշի բեռնատարին և շրջվել:

Պատահարի հետեւանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր' Գավառի Ազատության փողոցի 43-րդ շենքի թիվ 45 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Սարգիս Գասպարյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Գ. Կարապետյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սեւանի հիվանդանոց: Ըստ բժիշկների' տուժածի վիճակը բավարար է:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում' Կանչ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' ընթացքի ժամանակ շրջվել է «ԵրԱԶ» մակնիշի 18 ՍԼ 656 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդ, 1963 թ. ծնված Ա. Հակոբյանը տեղում զոհվել է:

Սեպտեմբերի 21-ին, ժամը 06.55-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ծովակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Մերսեդես» մակնիշի 17 ՍՕ 069 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ, 1964 թ. ծնված Է. Հովհաննիս­յանը տեղում մահացել է: Ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:

Դեպքի վայր մեկնած փրկարարները կատարել են հովացման ու լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։