Ինչպես ստեղծել մարդակենտրոն համակարգ. նորարարական առաջարկ
Հայաստանում արդեն կրկնվող երևույթ է դարձել կառավարման համակարգի փոփոխությունը կամ փոփոխության առաջարկը: Սերժ Սարգսյանն առաջարկում է փոխել Սահմանադրությունն իր իշխանությունը վերարտադրելու համար: Կառավարությունը կադրերի սղության պատճառով իր կառուցվածքից հանել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացրել Տարածքային կառավարման նախարարությանը, կամ հակառակը՝ վերջինս է միացել արտակարգ իրավիճակներով զբաղվող կառույցին:
Հաշվի առնելով, որ հաճախ են համակարգային փոփոխություններ կատարվում, մենք ևս փորձեցինք ներկայացնել բարեփոխումների փաթեթ, որը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու պետական կառավարման համակարգը:
Մեր մոտեցումները նորարարական են, և հիմնականում առաջարկում ենք պետական, շուկայական և քաղաքացիական հասարակության ինստիտուտներն իրար միացնելով՝ ստանալ նոր, հիբրիդ ինստիտուտներ, որոնք առավել արդյունավետ կտնօրինեն Հայաստանի ռեսուրսները:
Եվ այսպես, առաջարկում ենք «Ամերիաբանկը» և Ֆինանսների նախարարությունը միացնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը՝ ղեկավար նշանակելով Տիգրան Սարգսյանին: Այս փոփոխությունը թույլ կտա բիզնեսներին ավելի ճկուն աշխատելու և ավելի շատ հնարավորություն կստեղծի օֆշորային բիզնեսներն արդյունավետ կազմակերպելու համար:
Անհրաժեշտ է «1in.am»–ը և մյուս «.am»–ները, ինչպես նաև բոլոր «անկախ» թերթերը միացնել «president.am» կայքին և դրա ղեկավար նշանակել Արման Բաբաջանյանին: Ի դեպ, ռեսուրսների և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է բոլոր այդ կայքերի գրասենյակները տեղափոխել Բաղրամյան 26: Դա կնվազեցնի պահպանման ծախսերը և կթեթևացնի հարկատուներիս բեռը:
Արտաքին գործերի նախարարությունը պետք է միացնել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը, ստեղծել Դեսպանատների և արտաքին գործերի նախարարություն, նստավայրը՝ Փարիզ: Այս նոր մարմնի ղեկավար պետք է նշանակել Էդվարդ Նալբանդյանին: Սա ոչ միայն արդյունավետ կդարձնի ԱԳՆ-ի աշխատանքը, այլև իրականություն կդառնա Նալբանդյանի վաղեմի երազանքը: Համ էլ Շառլ Ազնավուրի համար հարմար կլինի։
Առաջարկում ենք Առողջապահության նախարարությունը միացնել Արդարադատության նախարարությանը, Սյունիքի մարզպետարանը՝ Կրթության և գիտության նախարարությանը, Մշակույթի նախարարությունը՝ Գյուղատնտեսության նախարարությանը: Եվ այս բոլորը միասին կցել գեներալ–պատգամավորին պատկանող ԵԿՄ–ին։
Երևանի քաղաքապետարանը և ոստիկանությունը պետք է միացնել «Security Dream» ՍՊԸ-ին: Քաղաքապետարանի, ինչպես նաև ոստիկանության տուգանման բոլոր լիազորությունները պետք է անցնեն նոր ստեղծվող «Money Dream» կառույցին:
Անհրաժեշտ է Հայաստանի բոլոր բանկերը միավորել ու բռնակցել Կենտրոնական բանկին, ընդ որում՝ այդ կառույցի ակցիաների 50 տոկոսը տալ հայտնի փայ մտնողին:
Մենք համոզված ենք, որ վերը նշված փոփոխություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը կդառնա ավելի մարդակենտրոն, քան Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում նշված կառավարման մոդելի դեպքում է սպասվում:
Մեր առաջարկած մոդելի գլխավոր առավելությունն այն է, որ Հայաստանում այլևս անձնավորված պայքար չի լինի, առհասարակ կբացառվի քաղաքական որևէ պայքար: Կյանքը կլինի ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։

«7 օրի» կառավարման համակարգերի վերլուծության կենտրոն