Լրահոս

22.09.2009 11:36


Դիակ Աղստև գետում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.40-ին Իջևան քաղաքի ոստիկանությունից ստացված ահազանգի համա­ձայն' Աղստև գետում (Իջևանի «Կար-Արտ» գործարանի մերձակայքում) հայտնաբերվել է դիակ, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները գետից դուրս են բերել Երեւանի բնակչուհի, 1931 թ. ծնված Էլմիրա  Վարդանյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի 42/2 շենքի թիվ 59 բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1934 թ. ծնված Հասմիկ Ենգիբարյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը