Պարզաբանում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար ՍամվելՖարմանյանը «Panorama.am»-ին պարզաբանել է «Московский Комсомолец» օրաթերթի հրապարակած նախագահ ՍերժՍարգսյանի հետ բացառիկ «հարցազրույց»-ի եղելիությունը։
«Ռուսաստանյան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրված իբր «բացառիկ հարցազրույցը» ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ թերթի «լրագրող» Եկատերինա Սաժնևայի հիվանդ երևակայության արդյունքը: Այդ «լրագրողին» և, ընդհանրապես, «Московский Комсомолец» օրաթերթին Հայաստանի Հանրապետության Նախագահը որևէ հարցազրույց չի տվել:
Նյութի հեղինակը «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառման շրջանակում, ի թիվս տասնյակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է Նախագահի նստավայրում կազմակերպված հանդիպմանը: «Հարցազրույցում» նշված հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապես չեն հնչեցվել, իսկ Նախագահ Սարգսյանի խոսքերն ամբողջությամբ խեղաթյուրված են և մեջբերված լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի «լրագրողն» ապավինել է իր ակնհայտորեն կաղող «հիշողությանը»: Տեղի չունեցած «հարցազրույցում» Նախագահ Սարգսյանին վերագրվող որոշ մտքեր էլ պոկված են համատեքստից և չեն արտացոլում Նախագահի կողմից ասվածի բուն իմաստն ու շեշտադրումները:
Հավելեմ նաև, որ «լրագրողը» նյութի հրապարակման մտադրության մասին տեղյակ չի պահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությանը, ինչով և խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները: Նման կեղծ «հարցազրույցի» հրապարակումը այդքան հեղինակավոր թերթում միայն զայրույթ և ափսոսանք է առաջացնում»,-ասել է Սամվել Ֆարմանյանը։
Պարզաբանում է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը «Panorama.am»-ին պարզաբանել է «Московский Комсомолец» օրաթերթի հրապարակած նախագահ Սերժ Սարգսյանի հետ բացառիկ «հարցազրույց»-ի եղելիությունը։