Տիգրան Ուրիխանյան. «Իշխանափոխություն չի՛ կարող չլինել»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ
–Նախօրեին ԲՀԿ քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց ողջ հանրապետության տարածքում համաժողովրդական շարժման միասնական գրասենյակներ ձևավորելու և ժողովրդին մոբիլիզացնելու վերաբերյալ։ Որքա՞ն ժամանակ է պահանջվելու այդ գործընթացն ավարտուն տեսքի բերելու համար։
–Նշեմ կոնկրետ՝ երկո՛ւ շաբաթ։ Որոշման մեջ՝ 10–րդ կետով, ամրագրված է երկշաբաթյա ժամկետը, որի ավարտին պետք է ԲՀԿ առաջնորդին և քաղաքական խորհրդին կատարված աշխատանքների մասին լիազորված անձինք զեկուցեն։ Այսինքն, ուզում եմ հիմա հանրությանը տեղեկացնել. բոլորը խոսում են ժամկետների մասին, անհամբերությամբ սպասում են մեր գործողություններին, բայց ավելի քան սպառիչ պատասխան է տրվել՝ երկո՛ւ շաբաթ կազմակերպական բնույթի հարցերը ոչիշխանական ուժերի հետ խորհրդակցելու և իրականացնելու համար։
–Ուրեմն, հարցն այսպես ձևակերպեմ՝ ի՞նչ է լինելու երկու շաբաթ հետո։
–Ուզում եմ այդ հարցին պատասխանելիս սկսել հետևյալից՝ ի՞նչ է լինելու ընհանրապես։ Իսկ ընդհանրապես, մենք ուզում ենք, որ երկրում կտրուկ փոփոխություն լինի, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ազատ լինեն բոլոր տեսակի հարկերից, որ միջին բիզնեսն այսօրվա հարկային բեռից մեծ մասամբ ազատվի, և ստանա արտոնություններ, որ գյուղատնտեսական ձեռնարկությունները ստանան արտոնյալ վարկեր, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները զրկվեն իրենց այդ դիրքից, որ որևէ պաշտնոյա, պաշտոնյայի բարեկամ, իշխանության ներկայացուցիչ կամ նրա մերձավոր շրջապատի անդամ որևէ հնարավություն չունենա Հայաստանում ներդրում անելու ցանկություն հայտնած մարդու գործի մեջ ստիպողաբար փայ մտնելու, հետևաբար և՝ ներդրումները Հայաստանից հետ վռնդելու։ Մենք ուզում ենք, որ ճոխ աշխատասենյակի կամ ծառայողական մեքենայի պատուհանից քաղաքացու կյանքին հետևող պաշտոնյան թաթը պետական գանձարան մտցնելու հնարավորություն չունենա։ Մենք ձգտում ենք, որ Հայաստան մտնող դրամական, նյութական բարիքներն արդար վերաբաշխվեն՝ ձևավորելով միջին խավ, այլ ոչ թե գնան մի քանի անհատների կամ կլանների գրպանը։
–Բոլորն էլ հասկանում են, որ դրան հնարավոր է հասնել միայն իշխանափոխությունից հետո։
–Իմ նշածին վերաբերող պահանջները ոչիշխանական ուժերը սկզբում խորհրդարանում, հետո՝ մարզային հանրահավաքներին ու, վերջապես, առաջին համապետական հանրահավաքին առաջ քաշեցին, այդ օրակարգի շուրջ համաձայնագիր կնքվեց ժողովրդի հետ, և դրվեց իշխանության առջև։ Իշխանությունը մերժե՛ց՝ ինքն իր գլխին բերելով իշխանափոխության հարցը։ Հետևաբար, պետք է լինի իշխանափոխություն, և պետք է իմ թվարկած դրույթները՝ ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, իրականացվեն։ Ընդ որում, հարցերից շատերը շատ արագ լուծվող են։ Սա՛ է ուզում նաև ժողովուրդը, մինչդեռ որոշ, իբր, ընդդիմադիր ուժեր՝ իրենց սպասարկող լրատվամիջոցներով, կամ իշխանությունը՝ իրեն սպասարկող փոքր թվով, բայց դեռ մնացած լրատվամիջոցներով ու շահառուներով, մարդկանց ուշադրությունը շեղելու համար տեղեկատվական դաշտ են նետում հետևյալ խոսակցությունները. «Տեսե՛ք, տեսե՛ք՝ հանրահավաքի օրը ձգում են, բա ի՞նչ է լինելու մի ամսից և այլն»։–Ես կարծում եմ՝ մարդիկ հանրահավաքին չէ, որ սպասում են՝ բան ու գործը թողած՝ գան Ազատության հրապարակ։ Լավ օրից չէ, որ մարդիկ դուրս են գալիս հանրահավաքի, և լավ օրից չէ, որ մենք կազմակերպում ենք այդ հանրահավաքները։ Հանրահավաքը միջո՛ց է կյանք փոխելու, իշխանությունից ազատվելու համար, բայց կարևորը, որպեսզի հանրահավաքին եկած մի քանի տասնյակ հազար մարդուն միանա մեր երկրում ապրող նաև մյուս մի քանի միլիոն մարդը (գոնե 2,5 մլն բնակչություն երևի դեռ մնացել է)։ Իսկ սրա համար անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ մոբիլիզացիա։ Լրջագույն կազմակերպչական աշխատանք կա կատարելու, ահռելի՛ աշխատանք, և հենց սրանով ենք մենք հիմա զբաղված։
–Արդյոք համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների ստեղծումը միտվա՞ծ է նաև արտահերթ ընտրություններին պատրաստ լինելուն։
–Հիմա կա համաժողովրդական մոբիլիզացիայի խնդիր։ Հանրահավաքներ կլինեն և՛ Երևանում, և՛ մարզերում, և՛ ամենուրեք, եթե դրանց անհրաժեշտությունը լինի։ Հավատացած եղեք, որ համաժողովրդական մոբիլիզացիայի պարագայում հանրահավաք անելու ցանկությունն արդեն իշխանությանը կհասցնի պարտադիր խուճապի ու սարսափի։ Շտաբների ստեղծումը մարդկանց մոբիլիզացնելու նպատակ ունի, և մարդկանց մոբիլիզացիայից էլ կախված է արտահերթ ընտրությունների հարցը։ Որևէ բան չի լինելու առանց քաղաքացու մասնակցության։ Մարդիկ պիտի դուրս գան կաղապարից և գոնե իրենց անդամակցությունն ապահովեն շարժմանը։ Իսկ եթե կան մարդիկ կամ ուժեր, ովքեր սպասում են, որ մենք պետք է մարտավարական սխալներ թույլ կտանք, որի արդյունքում կտուժի ամբողջ ռազմավարությունը, և որևէ արդյունքի չհասնենք, ապա ասեմ՝ մենք չե՛նք տալու իրենց այդ հնարավորությունը։
–Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Հաղթանակըմե՛րնէ, ժամանակըմե՛րնէ, ապագանմե՛րնէ»։–Այս խոսքերը նշանակո՞ւմ են, որ իշխանափոխությունն անխուսափելի է, և մո՛տ ապագայում իրականություն կդառնա։
–ԲՀԿ առաջնորդը պարզապես փաստեց պարզ իրողությունը։ Ամեն ինչ ակնհայտ է. կյանքը մեր երկրում անորակ է, բավարար չէ, և դրա համար պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր կազմակերպում են քաղաքացիների կյանքը, այսինքն՝ իշխանությունները։ Այն իշխանությունները, որոնց գործունեության տարիների ընթացքում անընդհատ անկում է տեղի ունենում, և դանակը հասավ ոսկորին։ Մնաց ընդամենը մեկ տարբերակ՝ իրենց հեռանալու հարցը։ Ուրիշ կերպ չի կարող լինել. հակառակ դեպքում Հայաստան չի լինի։
–Այսինքն, իշխանափոխություն չի՞ կարող չլինել։
–Այո՛, չի կարող, և սրան ես ոչ միայն հավատում եմ, այլև անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի դա օր առաջ իրականացվի։ Բայց իրականացվի ոչ թե այնպես, ինչպես մեր երկրի անկախության տարիների ընթացքում բազմիցս եղել են փորձեր՝ իրավիճակ փոխելու, ու ավարտվել են ջրցան մեքենաներով, մահակներով, իսկ երբեմն՝ նաև հրազենով։ Մենք այդ հնարավորությունը իշխանություններին չե՛նք տալու. կանգնեցնելու ենք փաստի առաջ, երբ ամբողջ ժողովուրդը կկանգնի ու կպահանջի հեռացում։ Եվ հենց դրա համար են այս կառուցվածքային աշխատանքները կատարվում։

–Երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Հաղթանակը մե՛րն է, ժամանակը մե՛րն է, ապագան մե՛րն է»։–Այս խոսքերը նշանակո՞ւմ են, որ իշխանափոխությունն անխուսափելի է, և մո՛տ ապագայում իրականություն կդառնա։
–ԲՀԿ առաջնորդը պարզապես փաստեց պարզ իրողությունը։ Ամեն ինչ ակնհայտ է. կյանքը մեր երկրում անորակ է, բավարար չէ, և դրա համար պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր կազմակերպում են քաղաքացիների կյանքը, այսինքն՝ իշխանությունները։ Այն իշխանությունները, որոնց գործունեության տարիների ընթացքում անընդհատ անկում է տեղի ունենում, և դանակը հասավ ոսկորին։ Մնաց ընդամենը մեկ տարբերակ՝ իրենց հեռանալու հարցը։ Ուրիշ կերպ չի կարող լինել. հակառակ դեպքում Հայաստան չի լինի։
–Այսինքն, իշխանափոխություն չի՞ կարող չլինել։
–Այո՛, չի կարող, և սրան ես ոչ միայն հավատում եմ, այլև անելու եմ ամեն հնարավորը, որպեսզի դա օր առաջ իրականացվի։ Բայց իրականացվի ոչ թե այնպես, ինչպես մեր երկրի անկախության տարիների ընթացքում բազմիցս եղել են փորձեր՝ իրավիճակ փոխելու, ու ավարտվել են ջրցան մեքենաներով, մահակներով, իսկ երբեմն՝ նաև հրազենով։ Մենք այդ հնարավորությունը իշխանություններին չե՛նք տալու. կանգնեցնելու ենք փաստի առաջ, երբ ամբողջ ժողովուրդը կկանգնի ու կպահանջի հեռացում։ Եվ հենց դրա համար են այս կառուցվածքային աշխատանքները կատարվում։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը