Վերջին 6 տարիները կարելի է բնութագրել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաանհաջող փուլը:
Այնպես չէ, որ անկախությունից մինչև 2008թ. Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում վայրէջքներ չի գրանցել։ Գրանցել է, սակայն վերջին տարիների ձախողումներն իրենց մասշտաբով աննախադեպ էին:
«Ֆուտբոլային» քաղաքականության արդյունքում հայ-թուրքական ձախողված հարաբերությունների հետևանքով վտանգված է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ինչպես նաև աճել է Թուրքիայի ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Հայաստանի եվրաասոցացման բանակցությունները լուրջ խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ ավելի վաղ Սարգսյանի նկատմամբ լուրջ անձնական սառնություն (եթե ոչ՝ հակակրանք) ուներ Պուտինը. 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Սարգսյանը Պուտինի ոխերիմ թշնամի Միխայիլ Սահակաշվիլիին Երևանում շքանշանի էր արժանացրել:
Բացի այդ, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բացասական է ազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների վրա:
Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն Ադրբեջանին միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառում:
Արտաքին քաղաքականության ձախողում էր նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին: Այս տարիների ընթացքում տարբեր երկրներում դեսպանատներ են բացվել, բացի Հունգարիայից, որտեղ էլ գտնվում էր Սաֆարովը: Այսպես անվերջ կարելի է շարունակել ձախողումների շարքը:
Անհաջողություններից բացի՝ Արտաքին գործերի նախարարությունը վերածվել է անարդյունավետ կառույցի: Նույնիսկ կարևոր գործընթացների պարագայում այն չի կարողանում ադեկվատ կերպով արձագանքել: Օրինակ՝ Ադրբեջանի հետ օգոստոսյան թեժացումների ժամանակ Էդվարդ Նալբանդյանն անհետացել էր։ Նա այն օրերին հարցազրույց տվեց բոլորովին այլ խնդրի վերաբերյալ:
Այսօր արտաքին քաղաքականությունն իջել է այն մակարդակի, որ ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հարցազրույց է տալիս թուրքական թերթերին ու Հայաստանի շահերին հակառակ պնդումներ կատարում: Այդքանից հետո ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել: Աշխարհահռչակ երգիչն էլ է հերքել այդ հարցազրույցի գոյությունը։ Բայց հարցը տվյալ դեպքում այն չէ, որ թուրքական թերթը դիմել է կեղծիքի տեխնոլոգիային։ Հարցն այն է, որ հայաստանյան դիվանագիտությունն այնքան է գցել իր մակարդակը, որ մեր դեսպանի անունից մտքեր են հրապարակվում թուրքական մամուլում։ Մտքեր, որոնք այնքան էլ հեռու չեն ճշմարտությունից (փորձը ցույց է տվել, որ Ազնավուրը նման բաներ կարող է ասել), ու դրա համար էլ զարմանալի և կասկածելի չի թվացել, որ շանսոնյեն նման բաներ է ասել թուրքական լրատվամիջոցին։
Հայկական դիվանագիտության վախճանը

Արմեն Գրիգորյան