Մեկնաբանություն

06.11.2014 12:45


Թեստ. «Ի՞նչ կենդանի ես դու»

Թեստ. «Ի՞նչ կենդանի ես դու»

Գնալով լայն տարածում գտնող զանազան թեստերից ամենազանգվածայիններից մեկը երևի «Ի՞նչ կենդանի ես դու» հարցաշարն է։ Որպես կանոն՝ դրանք մարդուն համեմատում են կենդանու հետ բացառապես դրական հատկանիշների համատեքստում։ Ու պատահական չէ, որ թեստի արդյունքներից ոգևորված՝ սոցիալական ցանցերում անընդհատ հայտնվում է այս կամ այն օգտատերի գրառումը՝ «Ես սպիտակ գայլ (առյուծ, վագր, արծիվ և այլն) եմ»։

Շատ քչերը երևի կցանկանան նույնիսկ իրենք իրենց պատասխանել սեփական անձի կեղտոտ կողմերը բացահայտող հարցերին։ Դա է՛լ ավելի բարդ է, երբ անձը գիտակցաբար հայտնվել է գաղջի տիրույթում, ու ամեն ինչ անում է դրա վերջնական հաստատման համար։

Մենք կօգնենք ձեզ՝ գաղջի կողմնակիցներիդ, պարզելու, թե իրականում ինչ կենդանի եք դուք։ Ձեզ մնում է միայն ներկայացված հարցերին անկեղծ պատասխան տալ, առավել ևս, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ բացի ձեզանից՝ հավանաբար բոլորը գիտեն ձեր իրական «ես»–ը։

Եվ այսպես.

Դուք միշտ նրա կողքին եք, ով ավելի

1.Իշխանություն է,

2. Հարուստ է,

3.Վտանգավոր է,

4.Սեքսուալ է։

Ավելի լավ ու հարմարավետ եք զգում, երբ

1.Ոհմակում եք,

2.Երամում եք,

3.Վտառում եք,

4.Ախոռում եք։

Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր տիրոջը

1.Փայտով,

2.Մտրակով,

3.Գնդակով,

4.Խալաթով։

Հրահանգը լսելուց հետո

1.Ճվճվում եք,

2.Գռմռում եք,

3.Կաղկանձում եք,

4.Տնքում եք։

Ինչը երբեք չեք վերցնի ձեզ կերակրող ձեռքից

1.Չոր հացը,

2.Վերջին ոսկորը,

3.Թուլափայը,

4.Թարս բուսնած խիարը։

Իրավիճակի փոփոխման դեպքում ի՞նչ կանեք ձեր նախկին տիրոջ հետ

1.Կկծեմ,

2.Կգզեմ,

3.Կհոշոտեմ,

4.Հետը կփախնեմ։

Եթե այս հարցերին պատասխանելուց հետո հավաքել եք մինչև 6 միավոր, ապա սովորական բորենի եք, 7-12 միավոր՝ միջին օղակի բորենի, 13 միավորից բարձր՝ ավարտված շնագայլ։

«7օր»-ի հոգեվերլուծության և «կենդանիների» ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը