Հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի վիրուսի B տեսակը
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Ներկայումս հանրապետության ողջ տարածքում իրականացվում է սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգ:
Մոնիտորինգի տվյալներով' սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա:
Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի վիրուսի B տեսակը:
2011 թվականին, 2010 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը: Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել է թոքաբորբի մեկ դեպք:
Սկսած 2010 թվականի հոկտեմբերից' հանրապետության դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում իրականացվում է ջերմային ռեժիմի մոնիտորինգ:
Պարզաբանվում են բացակայության պատճառները, իսկ հիվանդացության բարձրացման դեպքում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ:
Շարունակելով սուր շնչառական վարակների կանխարգիչ միջոցառումները, ինչպես նաև դրանցից խուսափելու համար' ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է.
• խուսափե´լ հիվանդների հետ շփումից,
• եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,
• եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

• հագնվե´ք եղանակին համապատասխան,
• պահպանե´ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը,
• օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,
• հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները: