Լրահոս

21.09.2009 16:37


Միաբանության կոչ անկախության տոնին

Միաբանության կոչ անկախության տոնին

«Հայազն երիտասարդների միաբանություն» երիտասարդական հասարակական կազմակերպության ակտիվիստներն անկախության տոնի առթիվ երթ էին կազմակերպել։

-Անկախության օրն այս  ակցիայով մենք ուզում ենք ընդգծել, որ հայ ժողովուրդն անկախություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ դարձավ միասնական. մենք ցանկանում ենք վերջ տալ հայ ժողովրդի մասնատմանը։ Այսօր էլ հայ ժողովուրդը պետք է դառնա միասնական, որպեսզի կասեցնի ոչ հայանպաստ գործընթացները,-ասել է կազմակերպության ակտիվիստ Արմեն Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ իրենց կազմակերպությունը, որի անդամները միայն երիտասարդներ են, դեմ  են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին։

-Դրանցում նախապայմաններ կան թե՛ սահմանների ճանաչման, թե՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Մենք դեմ ենք Ղարաբաղի՝ թեկուզ մի թիզ հողը հանձնելուն. արյունով վերցրած հողը հետ չեն վերադարձնում։ Այսօր մենք կոչ ենք անում հայ ժողովրդին համախմբվել, հիշել, թե ինչ գնով ենք ձեռք բերել թե՛ ԼՂՀ-ի հռչակումը, թե՛ ՀՀ անկախության հռչակումը և տուրք չտալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության նույնանման գաղափարներին, այլ հասկանալ, որ հայրենիքը վտանգված է և բողոքի ձայն բարձրացնել,-նշել է Արմեն Մկրտչյանը։

Երթի մասնակիցները Կորյուն փողոցից շարժվել են դեպի Ազնավուրի անվան հրապարակ, այնուհետև՝ Եռաբլուր, ուր նրանց դիմավորելու է «Հայ կամավորների համախմբում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը