5–րդ շարասյունը գործողության մեջ կամ ալիևականների ցուցահանդեսը
Հայաստանի ու Ադրբեջանի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի ու Էլդար Նամազովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում ստորագրվել է մի փաստաթուղթ, որին միացել են նաև, այսպես կոչված, փորձագետներ՝ Աղասի Ենոքյանը (Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն, տնօրեն), ՀայկակԱրշամյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, պատմաբան, վերլուծաբան), ՆատալյաՄարտիրոսյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Հայաստան, նախագահ), ԿարենՕհանջանյանը (Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող)։
Ուշագրավն այն է, որ այդ փաստաթղթում «հայկական» և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյսմ Ուորլիքի՝ այս տարվա մայիսի 7–ին ներկայացրած հակամարտության կարգավորման սկզբունքներին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների՝ 2014 թվականի մայիսի 12-ի հայտարարությունը։
Տեղին է հիշեցնելը, որ Ուորլիքի առաջարկած լուծման տարրերում, մասնավորապես, առաջարկվում է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»։
Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ամերիկացի դիվանագետի. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:
Այլ կերպ ասած՝ Ուորլիքն առաջարկում է հայերին հանձնել տարածքները, դիմացը ստանալ անորոշ խոստում, այսինքն՝ փաստացի կապիտուլացվել։ Սա, ըստ էության, պատերազմի քարոզ է։
ԱՄՆ–ի դիրքորոշման այս կոշտացումն, ի դեպ, հետևանք էր պաշտոնական Երևանի վարած քաղաքականության։
Ինչպես հայտնի է, «արևմտամետ» Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց ԵՄ–ի հետ ասոցացումից և հայտնվեց ՄՄ–ում՝ փաստացի հրաժարվելով կոմպլեմենտար և հավասարակշռված քաղաքականությունից։ Ի սկզբանե ընտրված էր սխալ ճանապարհ, և արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին։
«Արևմտամետ» Սարգսյանի պահվածքի հետևանքն էր նաև այն, որ ՌԴ–ն հարյուր միլիոնավոր դոլարի զենք վաճառեց Ադրբեջանին։
ԵՄ–ից ՄՄ գնալու պատճառով այս տարվա հուլիս–օգոստոսին հայ–ադրբեջանական շփման գծում արձանագրվեց լարվածության աճ։ Ադրբեջանը, Հայաստանի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում միջազգային համակողմանի աջակցություն ունենալով, դիմեց արկածախնդրության, և միայն հայ զինվորն իր արյան գնով կարողացավ շտկել ՀՀԿ ղեկավարի անհեռատես քայլերի հետևանքները։
Եվ ահա, այսքանից հետո հայկական անուն ազգանուն կրող մարդիկ, ադրբեջանցիների հետ համատեղ, ստորագրում են մի փաստաթուղթ, որը հայկական կողմի միակողմանի զիջումներ է ենթադրում։
Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, ապա դավիթշահնազարյանները շատ կոնկրետ ցուցմունք կտային Ազգային անվտանգության մարմիններին ու երկար ժամանակով կմեկուսացվեին հասարակությունից, սակայն քանի դեռ Բաղրամյան 26–ում «նախաձեռնող» մարդ կա նստած, սրանք հանգիստ իրականացնում են 5–րդ շարասյան ֆունկցիան ու առաջ տանում Ալիևի գիծը։
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ՝ այս «դիվերսանտները» ներքաղաքական դաշտում պաշտպանում են «արևմտամետ» Սերժ Սարգսյանին՝ այդ ամենին տալով «գաղափարական» տեսք։ Բայց դե, այդ ամենի վերջը մի օր կգա։ Իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման է. վաղուց ենք ասել այդ մասին։
Ազգային անվտանգությանը հասցված հարվածները վաղեմության ժամկետ չունեն։ Ենոքյանները, շահնազարյաններն ու մյուսները, ինչպես նաև սրանց սպասարկող անձնակազմերը թող այս ամենը լավ իմանան։ Ու չի փրկելու անգամ անմեղսունակ ձևանալը։ Մարդիկ գիտակցված ներգրավվել են մի գործընթացի մեջ, որը ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին, հետևաբար պետք է պատասխան տան։ Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։
5–րդ շարասյունը գործողության մեջ կամ ալիևականների ցուցահանդեսը
Հայաստանի ու Ադրբեջանի, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի ու Էլդար Նամազովի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Մինսկի գործընթացի անկախ քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում ստորագրվել է մի փաստաթուղթ, որին միացել են նաև, այսպես կոչված, փորձագետներ՝ Աղասի Ենոքյանը (Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոն, տնօրեն), Հայկակ Արշամյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, պատմաբան, վերլուծաբան), Նատալյա Մարտիրոսյանը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա-Հայաստան, նախագահ), Կարեն Օհանջանյանը (Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող)։
Ուշագրավն այն է, որ այդ փաստաթղթում «հայկական» և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյսմ Ուորլիքի՝ այս տարվա մայիսի 7–ին ներկայացրած հակամարտության կարգավորման սկզբունքներին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների՝ 2014 թվականի մայիսի 12-ի հայտարարությունը։
Տեղին է հիշեցնելը, որ Ուորլիքի առաջարկած լուծման տարրերում, մասնավորապես, առաջարկվում է. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»։
Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին, ապա, ըստ ամերիկացի դիվանագետի. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»:
Այլ կերպ ասած՝ Ուորլիքն առաջարկում է հայերին հանձնել տարածքները, դիմացը ստանալ անորոշ խոստում, այսինքն՝ փաստացի կապիտուլացվել։ Սա, ըստ էության, պատերազմի քարոզ է։
ԱՄՆ–ի դիրքորոշման այս կոշտացումն, ի դեպ, հետևանք էր պաշտոնական Երևանի վարած քաղաքականության։
Ինչպես հայտնի է, «արևմտամետ» Սերժ Սարգսյանը կտրուկ շրջադարձ կատարեց ԵՄ–ի հետ ասոցացումից և հայտնվեց ՄՄ–ում՝ փաստացի հրաժարվելով կոմպլեմենտար և հավասարակշռված քաղաքականությունից։ Ի սկզբանե ընտրված էր սխալ ճանապարհ, և արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին։
«Արևմտամետ» Սարգսյանի պահվածքի հետևանքն էր նաև այն, որ ՌԴ–ն հարյուր միլիոնավոր դոլարի զենք վաճառեց Ադրբեջանին։
ԵՄ–ից ՄՄ գնալու պատճառով այս տարվա հուլիս–օգոստոսին հայ–ադրբեջանական շփման գծում արձանագրվեց լարվածության աճ։ Ադրբեջանը, Հայաստանի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում միջազգային համակողմանի աջակցություն ունենալով, դիմեց արկածախնդրության, և միայն հայ զինվորն իր արյան գնով կարողացավ շտկել ՀՀԿ ղեկավարի անհեռատես քայլերի հետևանքները։
Եվ ահա, այսքանից հետո հայկական անուն ազգանուն կրող մարդիկ, ադրբեջանցիների հետ համատեղ, ստորագրում են մի փաստաթուղթ, որը հայկական կողմի միակողմանի զիջումներ է ենթադրում։
Եթե մենք նորմալ պետություն ունենայինք, ապա դավիթշահնազարյանները շատ կոնկրետ ցուցմունք կտային Ազգային անվտանգության մարմիններին ու երկար ժամանակով կմեկուսացվեին հասարակությունից, սակայն քանի դեռ Բաղրամյան 26–ում «նախաձեռնող» մարդ կա նստած, սրանք հանգիստ իրականացնում են 5–րդ շարասյան ֆունկցիան ու առաջ տանում Ալիևի գիծը։
Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ՝ այս «դիվերսանտները» ներքաղաքական դաշտում պաշտպանում են «արևմտամետ» Սերժ Սարգսյանին՝ այդ ամենին տալով «գաղափարական» տեսք։ Բայց դե, այդ ամենի վերջը մի օր կգա։ Իշխանափոխությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման է. վաղուց ենք ասել այդ մասին։
Ազգային անվտանգությանը հասցված հարվածները վաղեմության ժամկետ չունեն։ Ենոքյանները, շահնազարյաններն ու մյուսները, ինչպես նաև սրանց սպասարկող անձնակազմերը թող այս ամենը լավ իմանան։ Ու չի փրկելու անգամ անմեղսունակ ձևանալը։ Մարդիկ գիտակցված ներգրավվել են մի գործընթացի մեջ, որը ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին, հետևաբար պետք է պատասխան տան։ Ոչ ոք չի մոռացվելու, ոչինչ չի մոռացվելու։
Կարեն Հակոբջանյան