-Անկախ նրանից, թե ինչպես կկոչեն այս օրը, այդուամենայնիվ, այսօր հայ ժողովրդի առաջին ինքնորոշման օրն է։ Մինչ այդ մեր ազգային կարևորագույն նպատակների իրականացմանը մենք հասել ենք ինչ-որ անհատների կամ մարդկային ինչ-որ խմբի կամքով, բայց 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության հռչակագրից հետո այդ ճանապարհն ազգի հավանությունը ստացավ։ Այսինքն, դա արդեն դարձավ ազգային հավաքականության կամքի դրսևորում,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Կգա ժամանակ, երբ կփորձենք ճիշտ արտահայտվել, և այդ օրը կկոչվի ոչ թե Հայաստանի անկախության օր, այլ Հանրաքվեի կամ ազգային ինքնորոշման օր»,-ընդգծել է Պարույր Հայրիկյանը։
Նկատենք, որ ԱԻՄ առաջնորդը 1991թ. Գերագույն խորհրդի պատգամավոր էր.
-Տեսանյութ կա, որտեղ երևում է, թե ինչպես են բոլորը խանդավառությունից պարում։ Ես չէի պարում։ Փաստորեն, 73 թվականից եմ ես խոսել անկախության հանրաքվեի մասին և այնքան շատ էի երազել դրա մասին, որ արդեն հանգիստ վիճակում էի։
Ըստ Պ. Հայրիկյանի՝ օդը շատ կարևոր է, սակայն օդի կարևորությունը մենք զգում ենք, երբ այն պակասում է։
-Բարեբախտաբար, անկախության հարցում մենք հասել ենք այդպիսի մի վիճակի, բայց գաղտնիք չէ, որ մենք անկախության այն աստիճանի ենք հասել, որը բաղձալի և ցանկալի է,-հաղորդել է Պ. Հայրիկյանն ու հավելել, թե Արցախում, օրինակ, Անկախության տոնն ավելի շքեղ նշվեց, քան մեզ մոտ է արվում, սակայն Հայրիկյանը հույս ունի, որ այդ պակասը կլրացնեն ԶԼՄ-ները։
Պարույր Հայրիկյանը՝ անկախության մասին

7or.am