Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան զենք կմատակարարեն Լիբանանին
Փարիզը և Էր–Ռիյադը պայմանագիր են կնքել Լիբանանին զենք մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Ես ողջունում եմ լիբանանյան բանակին օգնություն տրամադրելու պայմանագրի ստորագրումը։ Այդ պայմանագիրը կնպաստի լիբանանյան բանակի ամրապնդմանը և կդառնա Լիբանանի կայունության ու ամբողջականության երաշխավորը», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Նրա խոսքերով՝ պայմանագրի կնքումը թույլ կտա լիբանանյան իշխանություններին պաշտպանել իրենց տարածքը և պայքարել ահաբեկչության դեմ այն ժամանակ, երբ երկիրը հայտնվի սպառնալիքի տակ։ Հիշեցնենք՝ իրավիճակը լիբանանյան Տրիպոլիում սրվել է հոկտեմբերին, երբ բանակի և ահաբեկիչների միջև մարտեր բռնկվեցին քաղաքային հին շուկայի շրջանում և Մինիե թաղամասի մոտ։
Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան զենք կմատակարարեն Լիբանանին
Փարիզը և Էր–Ռիյադը պայմանագիր են կնքել Լիբանանին զենք մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Ես ողջունում եմ լիբանանյան բանակին օգնություն տրամադրելու պայմանագրի ստորագրումը։ Այդ պայմանագիրը կնպաստի լիբանանյան բանակի ամրապնդմանը և կդառնա Լիբանանի կայունության ու ամբողջականության երաշխավորը», – հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը։
Նրա խոսքերով՝ պայմանագրի կնքումը թույլ կտա լիբանանյան իշխանություններին պաշտպանել իրենց տարածքը և պայքարել ահաբեկչության դեմ այն ժամանակ, երբ երկիրը հայտնվի սպառնալիքի տակ։
Հիշեցնենք՝ իրավիճակը լիբանանյան Տրիպոլիում սրվել է հոկտեմբերին, երբ բանակի և ահաբեկիչների միջև մարտեր բռնկվեցին քաղաքային հին շուկայի շրջանում և Մինիե թաղամասի մոտ։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։