Հատված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցից
-Կարծում եմ, որ ֆիզիկական և քաղաքական երաշխիքները միմյանցից զատված չեն։ Քաղաքական լավագույն երաշխիքը լավ մշակված և համաձայնեցված փաստաթուղթն է։ Այդ փաստաթղթում շատ հստակ պետք է ամրագրված լինի այն, ինչի շուրջ մենք եկել ենք համաձայնության, որպեսզի հետագա որևէ փուլում հետագա քայլերից հրաժարվելու կամ էսկալացիայի համար ո՛չ առիթ ստեղծվի, ո՛չ պահանջ առաջանա,- «Вести в субботу» ծրագրի հաղորդավար Սերգեյ Բրիլյովին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,- այդ պատճառով, եթե տրամաբանությունն այնպիսին է, որ բոլոր տարրերը, այս շղթայի բոլոր օղակները բխում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակից, իսկ մենք այլ բան չենք տեսել, ապա ես կարծում եմ՝ մենք հաջողության կհասնենք։ Մենք այսօր բանակցություններ ենք վարում նախագահների և արտգործնախարարների մակարդակով։ Պարբերաբար Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ են այցելում համանախագահները։ Մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, մադրիդյան սկզբունքներից որոշ հարցեր ենք քննարկել։
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ վերջին շրջանում իրենց է միացել նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ում օգնությամբ նախագահները գրեթե համաձայնեցրել են առաջին դրույթը, ինչի համար նա շնորհակալ է ՌԴ նախագահին։ Նա կարծում է, որ իրենք պետք է հաճախ հանդիպեն Ադրբեջանի նախագահի հետ և շարունակեն սկզբունքների շուրջ քննարկումները։
ՀՀ նախագահն ասել է, որ համանախագահող երկրների նախագահներն իրենց ներկայացուցիչներին հանձանարարել են երկու կողմերին ներկայացնել մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, և «եթե այդ տարբերակն իսկապես համապատասխանի մադրիդյան սկզբունքների հոգուն և տրամաբանությանը, ապա դա լավ է»։
Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման այս փուլում վերջին իրադարձությունը եղել է Ակվիլայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը և ներկայումս քննարկվող մադրիդյան սկզբունքների որոշ դրույթների հրապարակումը։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի փախստականների հարցին։
- Իմ դիրքորոշումը բազմիցս արտահայտել եմ, այդ թվում՝ և՛ Իլհամ Ալիևին, և՛ համանախագահներին։ Այն հետևյալն է. իհա՛րկե, ադրբեջանցի փախստականները լիարժեք իրավունք ունեն վերադառնալ իրենց բնակավայրերը, սակայն նրանք կարող են վերադառնալ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումից հետո,- ասել է նախագահը։