Ահաբեկչությունից 13 տարի անց Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը
Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց բացվել է վերստին կառուցված Համաշխարհային առևտրի կենտրոնը։
«Նյու Յորքի տեսարանը վերականգնվել է», – հայտարարել է Պատրիկ Ֆոյեն՝ քաղաքի նավահանգստային վարչության գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև շենքի և 6.5 հեկտար հողի սեփականատերը, որտեղ էլ կառուցվել է կենտրոնը։ Ինչպես տեղեկացնում է «Fox News» հեռուստաընկերությունը, 104–հարկանի, 3.9 մլրդ դոլար արժողությամբ շենքի կառուցումն ութ տարի է տևել։ Ներկա դրությամբ շենքն ամենաբարձրն է ԱՄՆ–ում։ Երկնաքերի տարածքում հուշարձան է տեղադրված զոհերի հիշատակին, գործում է նաև նորաբաց թանգարան։ Ֆոյեի խոսքերով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը «նոր չափանիշներ է սահմանում շինարարության, դիզայնի, հեղինակության և ամբողջականության վերաբերյալ»։
Ահաբեկչությունից 13 տարի անց Նյու Յորքում բացվել է Համաշխարհային առևտրի կենտրոնը
Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց բացվել է վերստին կառուցված Համաշխարհային առևտրի կենտրոնը։
«Նյու Յորքի տեսարանը վերականգնվել է», – հայտարարել է Պատրիկ Ֆոյեն՝ քաղաքի նավահանգստային վարչության գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև շենքի և 6.5 հեկտար հողի սեփականատերը, որտեղ էլ կառուցվել է կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է «Fox News» հեռուստաընկերությունը, 104–հարկանի, 3.9 մլրդ դոլար արժողությամբ շենքի կառուցումն ութ տարի է տևել։ Ներկա դրությամբ շենքն ամենաբարձրն է ԱՄՆ–ում։ Երկնաքերի տարածքում հուշարձան է տեղադրված զոհերի հիշատակին, գործում է նաև նորաբաց թանգարան։
Ֆոյեի խոսքերով՝ Համաշխարհային առևտրի կենտրոնը «նոր չափանիշներ է սահմանում շինարարության, դիզայնի, հեղինակության և ամբողջականության վերաբերյալ»։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։