Լրահոս

21.09.2009 11:49


Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին    

 Մեծարգո Սերժ Ազատի

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ունենալու իր իրավունքը:
Այսօր էլ՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանությունները անում են հնարավորը՝ դիմակայելու տարբեր մարտահրավերների եւ սոցիալ-տնտեսական զարգացման կայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը կհասնի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների, կտոնի նոր հաղթանակներ և կիրականանան հայ ժողովրդի նվիրական իղձերը:
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ ամենայն բարիք՝ հանուն Հայաստանի և Արցախի հզոր ու բարգավաճ ապագայի:

 

Այս խորագրի վերջին նյութերը