Լրահոս

21.09.2009 11:10


ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության տոնի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

« Սիրելի հայրենակիցներ

Այսօր նշում ենք Հայաստանի անկախության տոնը: Այս նշանավոր օրը լավ առիթ է մեր անկախ պետականության հաստատման գործընթացը կրկին իմաստավորելու համար:

Հանրաքվեի միջոցով իր անկախությունը հայտարարելով՝ Հայաստանի ժողովուրդը հիմնադրեց մեր երրորդ հանրապետությունը և հաստատեց ազատ ու անկախ ժամանակակից պետականություն կերտելու իր միասնական կամքը: Երկար տարիների դադարից հետո Հայաստանի անկախ պետականության վերահաստատումը հայ ժողովրդի վերելքի ու միասնականության արդյունք էր:

Այս նշանավոր օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Վստահ եմ, որ ապագայում ևս անկախության հպարտ ոգին կառարկայանա հայ ժողովրդի ստեղծագործական նոր վերելքներով, իսկ մեր միասնությունը ճանապարհ կհարթի հայ ժողովրդի նորանոր հաղթանակների համար: Մաղթում եմ բոլորիս նորանոր հաջողություններ, բարեկեցություն և երջանկություն՝ ի բարօրություն Հայաստանի անկախ պետականության»:

 

Այս խորագրի վերջին նյութերը