Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
-Սեպտեմբերի 18-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սպասելովՀայաստանիմյուսքաղաքականուժերիակտիվացմանըևասպարեզըժամանակավորապեստրամադրելովնրանց՝Կոնգրեսըչիհայտարարումիրհաջորդհանրահավաքիօրը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի նման որոշումը։
-Դա նույնն է, երբ Գյուլին հրավիրեցին Հայաստան, և ինքը դադարեցրեց նստացույցը Հյուսիսային պողոտայում։ Կարծում եմ՝ մեկը պահանջում է, որ դադարեցնի, որովհետև ընթացքը նրանց սրտով է, որոնց համար աշխատում է Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Ձեզ, պատվե՞ր է կատարում, համաձայնությա՞ն է եկել։
-Ինձ չի հետաքրքրում՝ կոնկրետ պատվիրատուն ո՞վ է, կոնկրետ որտե՞ղ է համաձայնությունը, բայց ես հասկանում եմ՝ նրանք, ովքեր շահագրգռված են հայ-թուրքական հարաբերություններն այս պայմանագրով հաջողացնելու հարցում, դրանք են, ինչը Սերժի և Լևոնի պարագայում կարող է նույնանալ։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում համամի՞տ է Սերժ Սարգսյանի հետ։
-Այդպես եմ կարծում, որովհետև երեկ լսեցի, որ իրենցից մեկն ասաց, որ իրենց կարևորագույն խնդիրն այսօր 21 քաղբանտարկյալներն են, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները, ոչ թե մեր վաղվա օրը, ապագան, մեր մտահոգությունները, որ այսօր ունենք, և վաղվան են վերաբերում։ Դա բավական խոսուն արտահայտություն է. ամեն ինչ բացահայտում է։ Նա ասում է, որ ազգային հարցերն իրենց համար առնվազն երկրորդական կարող են լինել։ Բացահայտեց իր կերպարը։
-ՀՅ Դաշնակցությունը պատրա՞ստ է լրացնել այն ազատ ասպարեզը, որը ՀԱԿ-ը համաձայնեց տրամադրել և սպասել։
-Այն դաշտը, որ մենք պետք է գրավենք, իրենցը չէր։ Այդ դաշտը հենց մերն է. միշտ էլ մերն է եղել։ Ուղղակի այսօր ժամանակն է, որ մենք կարողանանք ժողովրդին ոտքի հանել, ակտիվացնել։ Դա մեր միակ հենարանն է. մենք չունենք այլ պետությունների թիկունք, մեր ժողովուրդն է մեր հենարանը։ Մենք այդ ուղղությամբ ենք գնում, և ես վստահ եմ, որ կհաջողենք։ Հայաստանի քաղաքական դաշտը կբևեռանա ազգային հարցերի շուրջ։ Մոտակա ժամանակում այդպե՛ս է լինելու։ Եվ եթե այդպես է, ուրեմն կարծում եմ, որ մենք կարևոր դերակատարություն ենք ունենալու այդ հարցում։
-Իրերի այսպիսի դասավորվածության պայմաններում «Հայ ազգային կոնգրեսը» ե՞րբ կհրավիրի իր հաջորդ հանրահավաքը։
-Եթե մենք հաջողենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը չստորագրի այս պայմանագիրը, Լևոնը կվերադառնա քաղաքական դաշտ։ Իսկ եթե ստորագրեց, երկար ժամանակ չի վերադառնա. պատճառ չի ունենա։
Հրանտ Մարգարյան.
Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ
-Սեպտեմբերի 18-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսը չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի նման որոշումը։
-Դա նույնն է, երբ Գյուլին հրավիրեցին Հայաստան, և ինքը դադարեցրեց նստացույցը Հյուսիսային պողոտայում։ Կարծում եմ՝ մեկը պահանջում է, որ դադարեցնի, որովհետև ընթացքը նրանց սրտով է, որոնց համար աշխատում է Լևոն Տեր-Պետրոսյանը։
-Այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Ձեզ, պատվե՞ր է կատարում, համաձայնությա՞ն է եկել։
-Ինձ չի հետաքրքրում՝ կոնկրետ պատվիրատուն ո՞վ է, կոնկրետ որտե՞ղ է համաձայնությունը, բայց ես հասկանում եմ՝ նրանք, ովքեր շահագրգռված են հայ-թուրքական հարաբերություններն այս պայմանագրով հաջողացնելու հարցում, դրանք են, ինչը Սերժի և Լևոնի պարագայում կարող է նույնանալ։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում համամի՞տ է Սերժ Սարգսյանի հետ։
-Այդպես եմ կարծում, որովհետև երեկ լսեցի, որ իրենցից մեկն ասաց, որ իրենց կարևորագույն խնդիրն այսօր 21 քաղբանտարկյալներն են, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները, ոչ թե մեր վաղվա օրը, ապագան, մեր մտահոգությունները, որ այսօր ունենք, և վաղվան են վերաբերում։ Դա բավական խոսուն արտահայտություն է. ամեն ինչ բացահայտում է։ Նա ասում է, որ ազգային հարցերն իրենց համար առնվազն երկրորդական կարող են լինել։ Բացահայտեց իր կերպարը։
-ՀՅ Դաշնակցությունը պատրա՞ստ է լրացնել այն ազատ ասպարեզը, որը ՀԱԿ-ը համաձայնեց տրամադրել և սպասել։
-Այն դաշտը, որ մենք պետք է գրավենք, իրենցը չէր։ Այդ դաշտը հենց մերն է. միշտ էլ մերն է եղել։ Ուղղակի այսօր ժամանակն է, որ մենք կարողանանք ժողովրդին ոտքի հանել, ակտիվացնել։ Դա մեր միակ հենարանն է. մենք չունենք այլ պետությունների թիկունք, մեր ժողովուրդն է մեր հենարանը։ Մենք այդ ուղղությամբ ենք գնում, և ես վստահ եմ, որ կհաջողենք։ Հայաստանի քաղաքական դաշտը կբևեռանա ազգային հարցերի շուրջ։ Մոտակա ժամանակում այդպե՛ս է լինելու։ Եվ եթե այդպես է, ուրեմն կարծում եմ, որ մենք կարևոր դերակատարություն ենք ունենալու այդ հարցում։
-Իրերի այսպիսի դասավորվածության պայմաններում «Հայ ազգային կոնգրեսը» ե՞րբ կհրավիրի իր հաջորդ հանրահավաքը։
-Եթե մենք հաջողենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը չստորագրի այս պայմանագիրը, Լևոնը կվերադառնա քաղաքական դաշտ։ Իսկ եթե ստորագրեց, երկար ժամանակ չի վերադառնա. պատճառ չի ունենա։
Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը