ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը հաստատ համոզված է, որ Խորհրդային Միությունը վերականգնվելու է
1991թ. սեպտեմբերի 21-ինՀայաստանը դուրս եկավԽՍՀՄկազմից՝ հռչակվելով անկախպետականություն։
-Չակերտավոր անկախությունը հայ ժողովրդին բերեց արտագաղթ, գործազրկություն, պատերազմ։ Մարդիկ իրենց հայրենիքից փախչում են, ամբողջ ժողովրդի հարստությունը խլվեց, երկրի ամբողջ հզորությունը փոշիացվեց, երկիրն իջավ աղքատության մակարդակին,- այսօր «7օր»-ին ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
-Անկախությունն ի՞նչ պետք է տար, երբ 10 ընտանիք հարստանում է, իսկ ժողովուրդը ծնկաչոք մի կերպ յոլա է գնում։ Տեսեք, թե ի՞նչ է կատարվում իսկական ժողովրդի մեջ, գյուղերում։ Մի քանի օր առաջ ես մի շրջանում էի, որտեղ բացի արտասվելուց ուրիշ ոչինչ չես անի։ Գյուղերն այսպիսի խայտառակ ճանապարհներ նույնիսկ 1945թ. պատերազմի ժամանակ չունեին,- ասել է Ռ. Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանի անկախությունը «տոնելու են զուտ ձևականության համար, իսկ ժողովուրդը չի ընդունել ու չի ընդունելու անկախությունը»։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը հաստատ համոզված է, որ Խորհրդային Միությունը վերականգնվելու է.
-Եթե անգամ պահանջվի իմ կյանքը ժողովրդին փրկելու համար, կզոհեմ, միայն թող Սովետական Միությունը և Սովետական Հայաստանը վերականգնվեն, որտեղ երիտասարդությունն իրեն շատ լավ էր զգում. 60 հազար պատանիներ անվճար սովորում էին, անվճար բնակարան ստանում, բուժվում, ոչ մի կին, մայր չէր անհանգստանում, որ իր ամուսինը, զավակն օտարության մեջ է։ Հայն ապրում էր այնպես, ինչպես վայել է հայ ազգին։
Ռ. Թովմասյանը կասկած չունի նաև, որ Սովետական Հայաստանի վերականգնմամբ կփրկվի նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, «որովհետև թաղվել է ճգնաժամի ճահճի մեջ, փրկության օղակ նետելն էլ դարձել է Ամերիկայի և մյուս վարկատուների գործը»։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը չի նշել, սակայն, թե կոնկրետ ե՞րբ Հայաստանը կրկին կդառնա սովետական.
-Մենք երբեք չենք սիրում գլուխ գովալ, թեօդանավակայանը կփակենք, վաղը հեղափոխություն կանենք։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Մեր ղեկավարը՝ Լենինը, ասել է՝ ամեն ինչ իր ժամանակն ունի՝ այսօր շուտ է, վաղը կարող է ուշ լինել։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը հաստատ համոզված է, որ Խորհրդային Միությունը վերականգնվելու է
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից ՝ հռչակվելով անկախ պետականություն։
-Չակերտավոր անկախությունը հայ ժողովրդին բերեց արտագաղթ, գործազրկություն, պատերազմ։ Մարդիկ իրենց հայրենիքից փախչում են, ամբողջ ժողովրդի հարստությունը խլվեց, երկրի ամբողջ հզորությունը փոշիացվեց, երկիրն իջավ աղքատության մակարդակին,- այսօր «7օր»-ին ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։
-Անկախությունն ի՞նչ պետք է տար, երբ 10 ընտանիք հարստանում է, իսկ ժողովուրդը ծնկաչոք մի կերպ յոլա է գնում։ Տեսեք, թե ի՞նչ է կատարվում իսկական ժողովրդի մեջ, գյուղերում։ Մի քանի օր առաջ ես մի շրջանում էի, որտեղ բացի արտասվելուց ուրիշ ոչինչ չես անի։ Գյուղերն այսպիսի խայտառակ ճանապարհներ նույնիսկ 1945թ. պատերազմի ժամանակ չունեին,- ասել է Ռ. Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանի անկախությունը «տոնելու են զուտ ձևականության համար, իսկ ժողովուրդը չի ընդունել ու չի ընդունելու անկախությունը»։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը հաստատ համոզված է, որ Խորհրդային Միությունը վերականգնվելու է.
-Եթե անգամ պահանջվի իմ կյանքը ժողովրդին փրկելու համար, կզոհեմ, միայն թող Սովետական Միությունը և Սովետական Հայաստանը վերականգնվեն, որտեղ երիտասարդությունն իրեն շատ լավ էր զգում. 60 հազար պատանիներ անվճար սովորում էին, անվճար բնակարան ստանում, բուժվում, ոչ մի կին, մայր չէր անհանգստանում, որ իր ամուսինը, զավակն օտարության մեջ է։ Հայն ապրում էր այնպես, ինչպես վայել է հայ ազգին։
Ռ. Թովմասյանը կասկած չունի նաև, որ Սովետական Հայաստանի վերականգնմամբ կփրկվի նաև Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, «որովհետև թաղվել է ճգնաժամի ճահճի մեջ, փրկության օղակ նետելն էլ դարձել է Ամերիկայի և մյուս վարկատուների գործը»։
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը չի նշել, սակայն, թե կոնկրետ ե՞րբ Հայաստանը կրկին կդառնա սովետական.
-Մենք երբեք չենք սիրում գլուխ գովալ, թե օդանավակայանը կփակենք, վաղը հեղափոխություն կանենք։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Մեր ղեկավարը՝ Լենինը, ասել է՝ ամեն ինչ իր ժամանակն ունի՝ այսօր շուտ է, վաղը կարող է ուշ լինել։
7or.am