Ոստիկանը ինքնասպան է եղել աշխատանքի վայրում՝ գործընկերների աչքի առաջ
«Մոսկվայի Միտինո շրջանի ներքին գործերի թաղամասային տեսուչը ինքնասպանություն է գործել՝ գտնվելով աշխատավայրում»,-ներքին գործերի գլխավոր վարչության ներկայացուցիչ Վիկտոր Բիրյուկովը հայտնել է «Интерфакс»-ին։
Բիրյուկովը ավելացրել է, որ միջադեպի վայրում է արդեն գտնվում Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչության ղեկավարությունը, ինչպես նաև Քնչական կոմիտեի քննիչները, ովքեր փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները։ Նրա խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել 16։30-ին Բարիշիխա փողոցի վրա գտնվող ոստիկանության տեղակայման կետի շենքում։
22-ամյա աշխատակիցը գործընկերների աչքի առաջ ատրճանակով կրակել է իր գլխին։ Ինքնասպանության պատճառը դեռևս ճշտվում է։ Բիրյուկովը հայտնեց, որ աշխատակիցը ծառայության մեջ դրական բնութագիր ուներ։ Մինչև նախորդ տարի նա աշխատում էր որպես քրեական հետաքննության օպերլիազոր։ Նախորդ տարի էր անցել թաղային տեսուչի ծառայության։