Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ավիացիայի բնագավառում երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:
Պարգևատրվել են ավիացիայի բնագավառի աշխատակիցներ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ավիացիայի բնագավառում երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի է արժանացել'
Գրիգոր Կառլենի Հայրապետյանը՝ «Արմավիա» ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի պետ, ավիաէսկադրիլիայի հրամանատար
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի' Իշխան Սերգեյի Թումանյանը՝ «Արմավիա» ավիաընկերության մասնագիտական վերապատրաստման բաժնի օդաչու-հրահանգիչ
Անանիա Շիրակացու մեդալի'
Կարեն Բաբկենի Գյուրջյանը՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության գլխավոր մասնագետ
Վաչագան Ալբերտի Հարությունյանը՝ «Արմավիա» ավիաընկերության օդաչու
Արտյոմ Լետուշի Պողոսյանը՝ «Արմավիա» ավիաընկերության տեխնիկական սպասարկման արտադրամասի ինժեներ
Մովսես Խորենացու մեդալի'
Ռոզա Վալերիի Անգուրովան՝ «Արմավիա» ավիաընկերության ավագ բորտուղեկցորդուհի-հրահանգիչ: