Լրահոս

21.09.2009 10:03


Հայաստանի Հանրապետությունը 18 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 18 տարեկան է

1991թ. Սեպտեմբերի 21-ին անցկացվեց  Հայաստանի անկախության հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքների հիման վրա (99 տոկոս կողմ) Հանրապետության խորհրդարանը (Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդն) ընդունել է «Անկախության մասին հռչակագիր և հռչակել Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, որն ընթերցել է  պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը անվավեր ճանաչվեց և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ քվեարկեցին:

Երկու օր անց  հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։

Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն:

Այս խորագրի վերջին նյութերը