Լրահոս

27.01.2011 10:16


Սերժ Սարգսյան. «Եթե Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի իշխանության ներքո, այնտեղ ոչ մի հայ չի մնա»

-Պատերազմը, իհարկե, ամենաանցանկալի ճանապարհն է։ Բայց, անկեղծ ասած, մենք ընտրելու հնարավորություն չունենք, որովհետև հարցը խաղաղ ճանապարհով լուծելու միայն մեր ցանկությունը բավարար չէ։ Եթե այլ ճանապարհ չլինի, մենք կհայտնվենք 90-ականների սկզբի իրավիճակում։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք մեր ժողովրդին,-«Эхо Москвы» ռադիոկայանին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է Հայաստանը պատրաստ պատերազմի։

-Ես շատ լավ եմ հիշում 1988-1994թթ. իրավիճակը, հիշում եմ, որ բոլորը խոսում էին այն մասին, թե մի քանի օր տևող լայնածավալ պատերազմի դեպքում ադրբեջանցիները Ստեփանակերտում թեյ կխմեն, ինչ-որ մեկը Սևանում ոտքերն էր լվալու։ Փառք Աստծո, այդպես չեղավ։ Որովհետև մենք պաշտպանում էինք մեր հողը, մենք պաշտպանում էինք մեր տները, մեր ընտանիքները։ Եվ Ադրբեջանը 1994թ. ուղղակի ստիպված եղավ զինադադար խնդրել։ Դա արդեն այն բանից հետո էր, երբ 1993թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձև էր ընդունել, որոնք պահանջում էին անմիջապես դադարացնել ռազմական գործողությունները։ Եվ Ադրբեջանը դրանք չկատարեց, չնայած հիմա փորձում է ներկայացնել, թե իբր Հայաստանը չի կատարել այդ բանաձևերը։ Սակայն այն ժամանակ ամբողջ աշխարհին հայտնի էր, ես կարծում եմ՝ այժմ էլ մասնագետներին հայտնի է, որ դա մեզնից չէր կախված։ Մենք ընդամենը պաշտպանվողի դերում էինք։ Եթե Ղարաբաղը թեկուզ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի իշխանության ներքո, այնտեղ ոչ մի հայ չի մնա։

Այս խորագրի վերջին նյութերը