Լրահոս

19.09.2009 14:29


Մյասնիկ Մալխասյանին կփոխարինի Հովիկ Սահակյանը

Մյասնիկ Մալխասյանին կփոխարինի Հովիկ Սահակյանը

-Սահմանադրության 67-րդ կետով նախատեսված է, որ այն պատգամավորները, ովքեր դատավճիռ ունեն և դատապարտվել են դատարանի կողմից, այլևս չեն կարող շարունակել իրենց գործունեությունն Ազգային ժողովում։ Ամեն ինչ օրենքի սահմաններում է, և որևէ խախտում չկա,-այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանն իր երեք գործընկերներին պատգամավորական մանդատներից զրկելու փաստը։

Ի դեպ, Ռ. Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Մյասնիկ Մալխասյանի փոխարեն, ով խորհրդարանում էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, Ազգային ժողով կգա ՀՀԿ համամասնական ցուցակի հերթական համարը զբաղեցնող Հովիկ Սահակյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը