Աշխարհ

30.10.2014 12:31


Շվեդիան պետություն է ճանաչել Պաղեստինը

Շվեդիան պետություն է ճանաչել Պաղեստինը

Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Մարգոթ Վալսթրոմը հայտարարել է, որ շվեդական կառավարությունը Պաղեստինը ճանաչել է որպես պետություն։ Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
«Դա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը», – հայտարարել է Վալսթրոմը։
Շվեդական գերատեսչության ղեկավարի կարծիքով Պաղեստինը պետություն ճանաչելու անհրաժեշտ չափորոշիչները պահպանվել են։
Պաղեստինյան ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է Շվեդիայի որոշումը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը