Վարդան Պետրոսյանը դեմ է հայ–թուրքական սահմանի բացմանը
-Ես վտանգի զգացողություն ունեմ և կատեգորիկ դեմ եմ այսօր սահմանների բացվելուն։ Հայ և թուրք ժողովուրդները, հանրությունը պատրաստ չեն կողք կողքի ապրել։ Հայ և թուրք անհատները շատ լավ են գուցե իրար հետ, բիզնես են անում, բայց դա հայ ու թուրք հանրությունը չէ,-խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ ասել է դրամատուրգ, դերասան Վարդան Պետրոսյանը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդն ապրում է պրո-թուրքկան քարոզի մեջ, բայց նույն ժամանակ Թուրքիայում գնում է հակառակ պրոցեսը։
-Հիշում եք, որ երեք, թե չորս մլն տպաքանակով DVD-ներ բաժանեցին բոլոր դպրոցներին՝ դպրոցականներին թունավորելով, որ հայերն են թուրքերի կոտորածն արել, որ ամեն ինչի մեղավորը հայերն են։ Բնականաբար, Եվրոպան սկանդալ բարձրացրեց, նեղեց, վառեցին դրանք, բայց թույնը մնաց. մի ամբողջ սերունդ պրոպագանդվեց հակահայկականությամբ,-նշել է Վարդան Պետրոսյանը։
Ըստ արվեստագետի՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը վտանգում է հայ մարդու ֆիզիկական գոյությունը։

7or.am