Լրահոս

19.09.2009 11:09


Հրանտ Մարգարյան. «Մեկը պահանջում է, որ դադարեցնի, որովհետև ընթացքը նրանց սրտով է, որոնց համար աշխատում է Լևոն Տեր–Պետրոսյանը»

Հրանտ Մարգարյան. «Մեկը պահանջում է, որ դադարեցնի, որովհետև ընթացքը նրանց սրտով է, որոնց համար աշխատում է Լևոն Տեր–Պետրոսյանը»

Սեպտեմբերի 18-ին կայացած «Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը և ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց՝ Կոնգրեսն այսօր չի հայտարարում իր հա­ջորդ հանրահավաքի օրը, որի մասին ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»։

Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը «7օր»-ին ասել է.

-Դա նույնն է, երբ Ա. Գյուլին հրավիրեցին Հայաստան, և Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրեց նստացույցերը Հյուսիսային պողոտայում։ Կարծում եմ՝ մեկը պահանջում է, որ դադարեցնի, որովհետև ընթացքը նրանց սրտով է, որոնց համար աշխատում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը