Լրահոս

19.09.2009 10:43


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Panorama.am-ին փոխանցել է, իր դիտարկումները կապված Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարության հետ։ «Թուրքական կողմը տեղեկացված է և, վստահ ենք՝ գիտակցում  է, որ մենք բացառում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորումը ԼՂ խնդրի հանգուցալուծման քայլերով: Փորձելով կապել այդ երկու գործընթացները, կարելի է ձախողել թե մեկը, թե մյուսը: Նույն դիրքորոշումն ունեն բազմաթիվ երկրներ, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը