Հարցազրույց

28.10.2014 19:02


Հայկ Խանումյան. Ինչքան հզոր լինեն հայկական զինված ուժերը, այնքան ամուր կլինի խաղաղությունը

Հայկ Խանումյան.  Ինչքան հզոր լինեն հայկական զինված ուժերը, այնքան ամուր կլինի խաղաղությունը

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

-Փարիզում ԼՂ հիմնահարցի կարգավորմանն շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հակամարտության կողմերին կոչ է արել սեփական ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության՝ ընդգծելով, որ ստստուս-քվոյի պահպանումն անընդունելի է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։
-Ինչպես ցույց է տալիս Ելիսեյան պալատի հաղորդագրությունը, Ֆրանսիայի նախագահը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցված լուծում գտնել միջազգային իրավունքի սկզբունքների և Մինսկի խմբի մշակած սկզբունքների հիման վրա: Կարծում եմ սա բավականին ծանոթ ձևակերպում է, որ մենք բազմիցս լսել ենք հակամարտության կարգավորման միջնորդ այս կամ այն երկրի նախագահի միջնորդությամբ կազմակերպվող հանդիպումների ժամանակ: Ժողովուրդներին համընդհանուր խաղաղության պատրաստելու կոչերը նույնպես նորություն չեն, այդ համատեքստում տարիներ առաջ նույնիսկ զգալի ջանքեր են ներդրվել՝ օգտագործելով նաև ժողովրդական դիվանագիտության ներուժը: Սակայն Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանության որդեգրումը, սահմանային սադրանքները, դիպուկահարային պատերազմը, սեփական հասարակության դեմոնիզացիան և խաղաղության ծրագրերով զբաղվողների նկատմամբ ճնշումները ի չիք են դարձնում նախկինում գործադրված բոլոր ջանքերը:
-Ֆրանսուա Օլանդը նաև հանդես է եկել հակամարտության լուծման համապարփակ համաձայնագրի մշակման առաջարկով: Բնակացությունների նախաշեմին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը հայտարարել էր, թե իր երկիրը պատրաստ է նման փաստաղթի մշակմանը։ Դա պատահականությո՞ւն է, թե՞, այնուհանդրձ, մտորումների տեղւք տալիս է։
-Խաղաղության առաջարկներ բոլորն են անում, խնդիրն այն է, թե որո՞նք են պայմանները: Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով սովորաբար հանդես է գալիս պատերազմի կոչերով և ակնհայտ է, թե ինչ պայմաններով է Մամեդյարովը կամ Ալիևը խաղաղություն ցանկանում: Նախորդ պատերազմի փորձը ցույց է տալիս, որ այս հակամարտությունում խաղաղություն հաստատելու միակ կարող ուժն Արցախի պաշտպանության բանակն է: Ինչքան հզոր լինեն հայկական զինված ուժերը, այնքան ամուր կլինի խաղաղությունը: Սա աքսիոմա է, որին հստակ տիրապետում են Արցախի բնակիչները, և որը հերթական անգամ երևաց 2014թ. օգոստոսյան սահմանային միջադեպերի ժամանակ:

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը