Լրահոս

19.09.2009 09:35


Մյասնիկ Մալխասյան. «Մենք միտումնավոր վայր չդրեցինք մանդատները, որպեսզի թույլ տանք ևս մեկ ապօրինություն կատարեն»

Մյասնիկ Մալխասյան. «Մենք միտումնավոր վայր չդրեցինք մանդատները, որպեսզի թույլ տանք ևս մեկ ապօրինություն կատարեն»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը «7օր»-ին ասել է, որ սեպտեմբերի 17-ին կայացած նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական նորմի խախտմամբ է իրեն զրկել պատգամավորական մանդատից։

-Մենք գիտեինք, որ նրանք գնալու են այս քայլին, որովհետև ի սկզբանե խնդիր են դրել թույլ չտալ որևիցե ազատ միտք, ազատ խոսք խորհրդարանում, և որ մյուսների համար սա դաս հանդիսանա,- ասել է Մ. Մալխասյանը,- պարզապես, մենք միտումնավոր վայր չդրեցինք մանդատները, որպեսզի թույլ տանք ևս մեկ ապօրինություն կատարեն, որ մենք հիմնավորված և պատճառաբանված կարողանանք եվրոդատարանում այս ապօրինությունները վիճարկել։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն պատգամավորական մանդատից զրկել է նաև Հակոբ Հակոբյանին և Սասուն Միքայելյանին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը