Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին նախապատրաստել սեփական ժողովուրդներին խաղաղության
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից, Ֆրանսուա Օլանդը եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել տարաձայնությունները հաղթահարելու համար և խաղաղության նախապատրաստել սեփական ժողովրդին։ Ֆրանսիայի ղեկավարը հանդես է եկել նաև համընդգրկուն խաղաղ համաձայնագրի մշակման առաջարկով՝ անընդունելի համարելով ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը։
Ֆրանսուա Օլանդը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին նախապատրաստել սեփական ժողովուրդներին խաղաղության
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքից, Ֆրանսուա Օլանդը եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել քաղաքական կամք ցուցաբերել տարաձայնությունները հաղթահարելու համար և խաղաղության նախապատրաստել սեփական ժողովրդին։ Ֆրանսիայի ղեկավարը հանդես է եկել նաև համընդգրկուն խաղաղ համաձայնագրի մշակման առաջարկով՝ անընդունելի համարելով ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը։