Ամեն ինչ հնարավոր էր պատկերացնել, բայց ոչ Եռաբլուրում ներքաղաքական թեմաներով «ասուլիսի» անցկացում: Եվ այն էլ՝ «Հոկտեմբերի 27-ի» 15-րդ տարելիցի օրը: Եվ այն էլ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր բանախոսությամբ:
Չես հասկանում՝ մարդը Եռաբլուր էր այցելել եղբոր հիշատակը հարգելո՞ւ, թե՞ «ասուլիս» տալու նպատակով:
Էլ օր ու ժամ չկա՞ր: Տարին 365 օր ունի, Արամ Սարգսյանը կարող էր ամեն օր իր հույժ կարեւոր «քաղաքական գնահատականները» հայտնել մնացած 364 օրերին, եւ գոնե այդ մի օրը մեզ ազատեր իր տեսակետներն ու խորհուրդները լսելու հաճույքից: Կդիմանայինք: Մանավանդ որ այն 364 օրերին էլ ակտիվորեն զբաղված է հարցազրույցներ տալու գործով: Ավելի ճիշտ՝ ոչիշխանական ուժերի դեմ խոսելու եւ Սերժ Սարգսյանին անուղղակիորեն պաշտպանելու գործով:
Ախր, օրն էլ այնպիսի մի օր է, որ չենք կարող ասել՝ էս ինչքան խնդալու ես կամ՝ մազալու:
Մարդը կանգնել է Եռաբլուրում ու մանրամասն քննարկում, գնահատում է «եռյակի» նախաձեռնած շարժումը: Ինչ-որ դասեր է տալիս, թե ով է անպատրաստ ելույթ ունենում, «եռյակից» ում «պլաններն են կատարվելու», ում համար է «ցավում» եւ այլն:
Եռաբլուրում կանգնած՝ գլուխ է գովում, թե ժամանակին, երբ ինքը հրապարակում ելույթ էր ունենում, դրանից առաջ պատրաստվում էր:
Վա՛խ, Աստված իմ…Էդ պատրաստվելը ո՞րն էր՝ Աստվածաշնչից մեջբերումներ անե՞լը, այն էլ՝ սխալ, թե՞ «Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս» արտասանելը: Երբ լսողները չէին հասկանում՝ խոսողը տերտե՞ր է, թե՞ քաղաքական գործիչ:
Հիմա եկել կանգնել է Եռաբլուրում, եղբոր հուշաքարի մոտ ու «հռետորական արվեստի» մաստեր կլաս է անցկացնում:
Եռաբլուրում կանգնած էլի է գլուխ գովում, թե իրեն ոչ ոք չի կարող զարմացնել իշխանություններին քննադատելով: Հասկանո՞ւմ եք՝ ժամանակին ինքն այնքա՜ն է քննադատել, որ…
Դե, պարզ է, հիմա էլ «ամպլուան» փոխել ու ընդդիմությանն է քննադատում: Յուրաքանչյուր պատմական փուլ իր մոտեցումներն է թելադրում ու պարտադրում. երեկ իշխանության դեմ էր խոսում, այսօր՝ իշխանության դեմ … լռում է: Իշխանությունն էլ նույնն է, չի փոխվել, բայց հիմա արդեն ընդդիմությունը դուրը չի գալիս:
Բայց ամենազավեշտալին Արամ Սարգսյանի անկեղծ խոստավանությունն էր. «ՄենքընդդիմադիրենքՌԴ-ին, ՌԴ-իգործողիշխանությանը, որովհետեւդեմենքԵՏՄ-ին: Իրենքիրենցերկրումինչուզումեն՝անեն, թողմեզչստիպենհրաժարվելԵՄ-իցեւմտնելԵՏՄ: Թողչասեն, որեթեՀայաստանըչմտնիԵՏՄ, Հայաստանըկարողէընդհանրապեսչլինել: Այսկարգիտեսակետներինմենքդեմենք»:
Ահա այսպես: Պուտինն է մեզ ստիպել մտնել ԵՏՄ, ու ինքն ու իր «Հանրապետություն» կուսակցությունը պայքարում են ՌԴ իշխանությունների դեմ:
Երեւի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին եւ այս տարվա հոկտեմբերի 10-ին Արամ Սարգսյանը երկիր մոլորակում չի եղել ու չի իմացել, թե ում միանձնյա որոշմամբ է ՀՀ-ն անդամակցել ԵՏՄ-ին: Դրա համար էլ պայքարում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Պուտինի ու «եռյակի» դեմ:
Ինչ չէինք տեսել՝ դա էլ տեսանք
Ամեն ինչ հնարավոր էր պատկերացնել, բայց ոչ Եռաբլուրում ներքաղաքական թեմաներով «ասուլիսի» անցկացում: Եվ այն էլ՝ «Հոկտեմբերի 27-ի» 15-րդ տարելիցի օրը: Եվ այն էլ՝ Վազգեն Սարգսյանի եղբոր բանախոսությամբ:
Չես հասկանում՝ մարդը Եռաբլուր էր այցելել եղբոր հիշատակը հարգելո՞ւ, թե՞ «ասուլիս» տալու նպատակով:
Էլ օր ու ժամ չկա՞ր: Տարին 365 օր ունի, Արամ Սարգսյանը կարող էր ամեն օր իր հույժ կարեւոր «քաղաքական գնահատականները» հայտնել մնացած 364 օրերին, եւ գոնե այդ մի օրը մեզ ազատեր իր տեսակետներն ու խորհուրդները լսելու հաճույքից: Կդիմանայինք: Մանավանդ որ այն 364 օրերին էլ ակտիվորեն զբաղված է հարցազրույցներ տալու գործով: Ավելի ճիշտ՝ ոչիշխանական ուժերի դեմ խոսելու եւ Սերժ Սարգսյանին անուղղակիորեն պաշտպանելու գործով:
Ախր, օրն էլ այնպիսի մի օր է, որ չենք կարող ասել՝ էս ինչքան խնդալու ես կամ՝ մազալու:
Մարդը կանգնել է Եռաբլուրում ու մանրամասն քննարկում, գնահատում է «եռյակի» նախաձեռնած շարժումը: Ինչ-որ դասեր է տալիս, թե ով է անպատրաստ ելույթ ունենում, «եռյակից» ում «պլաններն են կատարվելու», ում համար է «ցավում» եւ այլն:
Եռաբլուրում կանգնած՝ գլուխ է գովում, թե ժամանակին, երբ ինքը հրապարակում ելույթ էր ունենում, դրանից առաջ պատրաստվում էր:
Վա՛խ, Աստված իմ…Էդ պատրաստվելը ո՞րն էր՝ Աստվածաշնչից մեջբերումներ անե՞լը, այն էլ՝ սխալ, թե՞ «Լո՜ւյս, լո՜ւյս, լո՜ւյս» արտասանելը: Երբ լսողները չէին հասկանում՝ խոսողը տերտե՞ր է, թե՞ քաղաքական գործիչ:
Հիմա եկել կանգնել է Եռաբլուրում, եղբոր հուշաքարի մոտ ու «հռետորական արվեստի» մաստեր կլաս է անցկացնում:
Եռաբլուրում կանգնած էլի է գլուխ գովում, թե իրեն ոչ ոք չի կարող զարմացնել իշխանություններին քննադատելով: Հասկանո՞ւմ եք՝ ժամանակին ինքն այնքա՜ն է քննադատել, որ…
Դե, պարզ է, հիմա էլ «ամպլուան» փոխել ու ընդդիմությանն է քննադատում: Յուրաքանչյուր պատմական փուլ իր մոտեցումներն է թելադրում ու պարտադրում. երեկ իշխանության դեմ էր խոսում, այսօր՝ իշխանության դեմ … լռում է: Իշխանությունն էլ նույնն է, չի փոխվել, բայց հիմա արդեն ընդդիմությունը դուրը չի գալիս:
Բայց ամենազավեշտալին Արամ Սարգսյանի անկեղծ խոստավանությունն էր. «Մենք ընդդիմադիր ենք ՌԴ-ին, ՌԴ-ի գործող իշխանությանը, որովհետեւ դեմ ենք ԵՏՄ-ին: Իրենք իրենց երկրում ինչ ուզում են՝ անեն, թող մեզ չստիպեն հրաժարվել ԵՄ-ից եւ մտնել ԵՏՄ: Թող չասեն, որ եթե Հայաստանը չմտնի ԵՏՄ, Հայաստանը կարող է ընդհանրապես չլինել: Այս կարգի տեսակետներին մենք դեմ ենք»:
Ահա այսպես: Պուտինն է մեզ ստիպել մտնել ԵՏՄ, ու ինքն ու իր «Հանրապետություն» կուսակցությունը պայքարում են ՌԴ իշխանությունների դեմ:
Երեւի անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին եւ այս տարվա հոկտեմբերի 10-ին Արամ Սարգսյանը երկիր մոլորակում չի եղել ու չի իմացել, թե ում միանձնյա որոշմամբ է ՀՀ-ն անդամակցել ԵՏՄ-ին: Դրա համար էլ պայքարում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Պուտինի ու «եռյակի» դեմ:
Ինչ ասենք:
Եռաբլուրում «ասուլիս» չէինք տեսել, դա՛ էլ տեսանք:
Կիմա Եղիազարյան