Լրահոս

27.10.2014 16:42


ՆԱՏՕ–ի ուժերը լքել են Աֆղանստանի հարավը

ՆԱՏՕ–ի ուժերը լքել են Աֆղանստանի հարավը

ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի վերջին ռազմական ստորաբաժանումները լքել են Քեմփ–Լեզերնեք և Քեմփ–Բեսթիոն բազաներն Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգում։ Այս մասին հաղորդել է տեղական ԶԼՄ–ն։
ՆԱՏՕ–ի գլխավորությամբ Աֆղանստանի անվտանգությանն աջակցող միջազգային ուժերը լքել են ճամբարները դրանք Աֆղանստանի ազգային բանակի իրավասության տակ անցնելուց մեկ օր հետո։ Այդ ամբողջ ընթացքում կազմը և սարքավորումները փոխադրվում էին օդով՝ Կանդագար նահանգի օդանավակայանից։ Ընդհանուր առմամբ, մոտ հազար զինծառայող էր տեղակայվել։
Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան ուժերի վերջնական դուրսբերման մասին։ Ենթադրվում է, որ ԱՄՆ զինծառայողների թիվը 2015 թվականի սկզբին կկրճատվի՝ հասնելով 9.800–ի, տարվա ընթացքում՝ մոտավորապես երկու անգամ, իսկ 2016 թվականին այնտեղից կհեռանան վերջին ամերիկացի զինվորները և սպաները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը