Ա. Միհրանյան. «Ցեղասպանության և հայ–թուրքական հարաբերությունների հարցը մի ժանգոտված մեխ է, որը գտնվում է հայ ժողովրդի ուղեղի մեջ»
-Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների հարցը մի ժանգոտված մեխ է, որը գտնվում է հայ ժողովրդի ուղեղի մեջ,- ՄԱԱ-ում ասել է Ժողովրդավարության և համագործակցության Նյու-Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը,- այդ ժանգոտված մեխը պետք է դուրս բերվի, և ազգը պետք է դուրս գա մշտական զոհի հոգեբանական վիճակից և կարողանա ինքնավստահ, ինքնաբավ հոգեբանական զգացողություն ունենալ ու ավելի շատ նայի դեպի ապագան, քան թե անընդհատ կախված լինի անցյալից, նաև որպեսզի կարողանա առաջ շարժվել՝ առանց ոտքերի վրա կախված այդ ծանր բեռների։
Նաև այս տեսանկյունից է, որ Ա. Միհրանյանը Հայաստանի և Թուրքիայի նախաստորագրած արձանագրությունները դրական է գնահատում, և համոզված է, որ և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի քաղաքական ուժերի մեծամասնությունը, վեջիվերջո, կհասկանա, որ երկկողմ հարաբերությունների հաստատումը ռազմավարական նշանակություն ունի, իսկ դրա ձախողման հետևանքները կարող են ավելի ծանր լինեն, քան տվյալ հարցի լուծումը։
Ա. Միհրանյանը նաև նշել է, որ նախաստորագրված արձանագրություններում Թուրքիայի կողմից ներկայացվող հայտնի բոլոր 3 նախապայմաններն էլ չկան.
-Եթե ոչ 100%-ով, բայց զգալի չափով հայկական կողմը կարողացավ ստանալ այն, ինչը որ այսօրվա պայմաններում Հայաստանի ա՛յս ռեսուրսներով հնարավոր էր ստանալ, երբ դու գործ ես ունենում մի հզոր պետության հետ, որն այսօր աշխարհի մեծագույն տնտեսություններից մեկն է, աշխարհի ամենամեծ բանակներից, ամենամեծ տարածքներից, ամենաազդեցիկ գործող պետություններից մեկն է,- նշել է Ա. Միհրանյանը՝ շարունակելով,- իհարկե, պետք է ասել, որ միայն Հայաստանի փոքրիկ ռեսուրսներն ու հնարավորությունները չէին, որ բերեցին այս կարգավիճակին։ Իհարկե, առանց ԱՄՆ-ի ակտիվ մասնակցության, առանց Ռուսաստանի ակնհայտ պաշտպանության՝ դժվար թե հայկական կողմը կարողանար հասնել այսպիսի արդյունքի, ինչին, որ հասել է։

7or.am