Լրահոս

18.09.2009 17:20


Ռուբեն Մելքոնյան. «Ոչ մի պատմաբան, այդ թվում՝ և ես, երբևէ Ցեղասպանության խնդրի եղելության հարցի քննարկման շրջանակներում որևէ հանձնաժողովի չի մասնակցելու»

Ռուբեն Մելքոնյան. «Ոչ մի պատմաբան, այդ թվում՝ և ես, երբևէ Ցեղասպանության խնդրի եղելության հարցի քննարկման շրջանակներում որևէ հանձնաժողովի չի մասնակցելու»

-Նախ՝ այդ ենթահանձնաժողովը կանոնակարգման խնդիր ունի։ Երկրորդ՝ կարծում եմ, որ որևէ հայ պատմաբան երբեք Ցեղասպանության եղելության հարցն այդ հանձնաժողովում չի քննարկելու։ Հայ-թուրքական հարաբերություններում պատմության տեսանկյունից միայն Ցեղասպանությունը չի։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք փակ են անգամ թուրք հետազոտողների առջև։ Ցեղասպանության եղելության հարցը երբեք կասկածի տակ դնել հնարավոր չէ, և ոչ մի պատմաբան, այդ թվում՝ և ես, երբևէ Ցեղասպանության խնդրի եղելության հարցի քննարկման շրջանակներում որևէ հանձնաժողովի չի մասնակցելու,- անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի վերաբերյալ կետին՝ ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նա նաև նշել է, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հասարակական և քաղաքական քննարկումները Թուրքիայում ավելի ակտիվ են, սակայն, իր կանխատեսումներով, Հայաստանում ակտիվ քննարկումները սկիզբ են առնելու արդեն այսօրվանից։ Նրա կարծիքով հարաբերությունների հաստատմանն ավելի պատրաստ է, իրատեսական է մոտենում և ավելի տոլերանտ է հայ հասարակությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը