Հայաստանն աշխարհի երևի թե այն եզակի պետություններից է, որի բնակչության 80 տոկոսից ավելին չի սիրում ձմեռը։ Տարվա այս եղանակի հանդեպ նման վերաբերմունք մեկ էլ հնարավոր է՝ լիներ աֆրիկյան երկրներում, բայց այնտեղ ձմեռ՝ որպես այդպիսին, չկա։
Ու ոնց որ «закон подлости» (գաղջությանօրենք) լինի. որքան վատանում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը, այնքան ձմեռն ավելի ցուրտ է լինում։ Հիմա էլ սիբիրյան ցիկլոնները...
«Տեսնես՝ ձմեռը ցո՞ւրտ է լինելու» հարցը տվյալ դեպքում լրիվ հավասարվում է «Իշխանափոխությունը ե՞րբ է սկսվելու» բացարձակ մեծամասնության ցանկությանը։
Իշխանությունը, որը ձմռանը հայտարարում է, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, իսկ գարնանը գնում է դրանց թանկացմանը, դեռ մի բան էլ ավելի՝ ամռանը կրկին բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, իսկական «սիբիրյան ցիկլոն է»։ Ցիկլոն, որը 6 տարի անընդմեջ պտտվում է Հայաստանում՝ սառեցնելով ամեն ինչ։
Սահմանադրական փոփոխություններն էլ վերջին ակորդն են։ Եվ դրանց անցկացումը թույլ չտալը լինելու է իրավիճակի՝ այդքան սպասված շտկման առաջին հաստատուն քայլը, որից հետո ավելի քան հավանական է, որ կփոխվի մեր անարդարացի վերաբերմունքը ձմռան հանդեպ։
Սիբիրյան ցիկլոնը և իշխանափոխությունը
Հայաստանն աշխարհի երևի թե այն եզակի պետություններից է, որի բնակչության 80 տոկոսից ավելին չի սիրում ձմեռը։ Տարվա այս եղանակի հանդեպ նման վերաբերմունք մեկ էլ հնարավոր է՝ լիներ աֆրիկյան երկրներում, բայց այնտեղ ձմեռ՝ որպես այդպիսին, չկա։
Ու ոնց որ «закон подлости» (գաղջության օրենք) լինի. որքան վատանում է Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը, այնքան ձմեռն ավելի ցուրտ է լինում։ Հիմա էլ սիբիրյան ցիկլոնները...
«Տեսնես՝ ձմեռը ցո՞ւրտ է լինելու» հարցը տվյալ դեպքում լրիվ հավասարվում է «Իշխանափոխությունը ե՞րբ է սկսվելու» բացարձակ մեծամասնության ցանկությանը։
Իշխանությունը, որը ձմռանը հայտարարում է, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանալու, իսկ գարնանը գնում է դրանց թանկացմանը, դեռ մի բան էլ ավելի՝ ամռանը կրկին բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, իսկական «սիբիրյան ցիկլոն է»։ Ցիկլոն, որը 6 տարի անընդմեջ պտտվում է Հայաստանում՝ սառեցնելով ամեն ինչ։
Սահմանադրական փոփոխություններն էլ վերջին ակորդն են։ Եվ դրանց անցկացումը թույլ չտալը լինելու է իրավիճակի՝ այդքան սպասված շտկման առաջին հաստատուն քայլը, որից հետո ավելի քան հավանական է, որ կփոխվի մեր անարդարացի վերաբերմունքը ձմռան հանդեպ։
Վախթանգ Մարգարյան