Մեկնաբանություն

27.10.2014 10:40


Ինչ եղավ «Հոկտեմբերի 27»–ից հետո (տեսանյութ)

Ինչ եղավ «Հոկտեմբերի 27»–ից հետո (տեսանյութ)

Իշխանական քարոզչամեքենան դիմում է ամենամեծ կեղծիքին։ Սրանք կոկորդիլոսի արցունքներ են թափում «Մարտի 1»–ի թեմայով։ Եվ դա այն դեպքում, երբ «Մարտի 1»–ի միջոցով են իրենք սնվում։

Չլիներ «Մարտի 1»–ը, Սերժ Սարգսյանը չէր կարողանա հայտնվել Բաղրամյան 26–ում, իսկ «անկախ» մամուլն էր չէր ունենա իր բարեկամին։

Ոչ պակաս կեղծիք է շրջանառվում նաև 1999թ. հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած սպանությունների մասով։ Այս դեպքում ևս ականատես ենք լինում կոկորդիլոսի արցունքների, փարիսեցիության և դեմագոգիայի։

Փաստն այն է, որ «Հոկտեմբերի 27»–ից հետո կարիերային կտրուկ աճ ունեցավ և իր ազդեցությունն իշխանական բուրգում մեծացրեց Սերժ Սարգսյանը։

Տեղին է հիշեցնելը, որ այդ դեպքերից հետո ՀՀԿ ղեկավար դարձած Անդրանիկ Մարգարյանը, ներկայումս Սերժ Սարգսյանի արտահաստիքային փաստաբան Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը) և Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը (ի դեպ, ՀԺԿ ներկայիս առաջնորդը միակն է, ով դրանից հետո պահպանեց իր դիրքորոշումն ու իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության, առավել ևս՝ հաճախորդության, չգնաց) պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ այդ պահանջը հիմնավորելով գործի բացահայտմանը չխոչընդոտելու հանգամանքով։

Այնպես որ, «Գեբելսյան» քարոզչամեքենայի պահվածքն առնվազն անբարոյականություն է։ Իրենք ճիշտ կանեն, եթե լռեն «Հոկտեմբերի 27»–ի թեմայով։ Իսկ եթե հիշողության հետ կապված խնդիրներ կան, ապա հոդվածին կից տեսանյութը կթարմացնի շատերի հիշողությունը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը