Լրահոս

18.09.2009 16:43


Այս տարի ԼՂ–ի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի՞

Այս տարի ԼՂ–ի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի՞

«Այս տարի ԼՂ-ի վերաբերյալ փաստաթուղթ կստորագրվի՞» «7օր»-ի հարցին Ժողովրդավարության և համագործակցության Նյու-Յորքի ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը պատասխանել է.

-Այսօրվա իրականության մեջ՝ դժվար թե։ Բայց ո՞վ գիտի, եթե ադրբեջանական կողմը, վերջիվերջո, գնա համաձայնության հանրաքվեի և ժամկետի նշանակման հարցերով, այդ դեպքում ես մեծ պրոբլեմներ չեմ տեսնում։

Ա. Միհրանյանը հավելել է, որ այժմ ադրբեջանցիները փորձում են ստիպել Հայաստանին վերադարձնել տարածքները՝ առկախ թողնելով ԼՂ-ի կարգավիճակի հարցը.

-Հայկական կողմը դրան չի գնում, և չեմ տեսնում, թե ինչպե՞ս կարելի է այդ հարցը լուծել, եթե ադրբեջանցիներն իրենց կողմից չգնան զիջումների։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը