Հոկտեմբերի 24-ին «եռյակի» հրավիրած հանրահավաքի, այնտեղ հնչած ելույթների մասին «խոսք ու զրիցը» թափով շարունակվում է:
Ինչ-խոսք, այդ մասին դեռ շատ կգրեն, կխոսեն ու կմեկնաբանեն:
Տարօրինակ կլիներ, եթե «եռյակի» սկսած քաղաքական գործընթացը, որը միտված է իշխանափոխությանը՝ լռության մատնվեր:
«Եռյակի» նախաձեռնած համաժողովրդական շարժման հետեւանքով ուժգին օդափոխության է ենթարկվել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը, որտեղ տիրող մթնոլորտը, մեղծ ասած, տհաճ ու հեղձուցիչ է:
Անշուշտ, ուրբաթ օրը բոլորը սպասում էին ԲՀԿ առաջնորդի խոսքին, քանզի Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթի բովանդակությունից առավել պարզորոշ կդառնար, թե որքանո՞վ է «եռյակը» վճռական ու սկզբունքային սկսած շարժումը հաղթական ավարտին հասցնելու հարցում:
ԲՀԿ առաջնորդի հնչեցրած գնահատականներն ու շեշտադրումները հստակ ու ճշմարիտ էին:
Իր ելույթում նա նախ անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին ու հրապարակեց այդ իրավիճակի վերաբերյալ սեփական գնահատականը: Նաեւ ասաց, որ երեք ուժերը գիտակցում են այն լրջագույն պատասխանատվությունը, որ ստանձնել են՝ վստահեցնելով, որ «եռյակն» անպայման իրացնելու է համաժողովրդական պահանջը:
Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, մատնանշեց երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերը, նշելով թե ինչ տարբերակով կպարտադրեն իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ:
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, իսկ երկրի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի, ինչի հետեւանքով աճել են աղքատության, արտագաղթի ծավալները: Իսկ գործող իշխանությունը երկրի զարգացմանը միտված որեւէ խելամիտ ծրագիր չունի.
Այն, որ սահմանադրական «բարեփոխումների» հայեցակարգի վերաբերյալ սեփական դիրքորոշման հստակեցման հարցը Սերժ Սարգսյանը, թափ հավաքող համաժողովրդական շարժման արդյունքում, ստիպված հետաձգեց մինչեւ գարուն (բայց նրա այդ քայլը հիմա իշխանական գործիչները փորձում են այլ կերպ մեկնաբանել)` այդ մասին էլ խոսեց ԲՀԿ նախագահը։
ԲՀԿ առաջնորդը համոզված է, որ Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն:
Իսկ թե իշխանափոխության հասնելու ինչպիսի ճանապարհ է ընտրել շարժումը՝ դա էլ հայտնի է։
«Մերհստակդիրքորոշումըհետևյալնէ` մենքկողմենքխաղաղ, անցնցումիշխանափոխության: Ես, իմղեկավարածկուսակցությունըևիմգործընկերկուսակցություններըպատրաստենքցանկացածսցենարի: Մենքմայդանիկոչչենքանում, բայցեսարդենասելեմ, որմայդանիայլընտրանքըչպետքէլինիլճացումը, ժողովրդիթշվառությունըևամենգնովվերարտադրվելուիշխանությանծրագիրը»,- ներկայացնելով ԲՀԿ-ի եւ գործընկեր ուժերի դիրքորոշումը, հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նա կարծում է, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդի ավելի լայն համախմբում, ոչ ոք չպետք է մնա դիտորդի կարգավիճակում:
Հաջողության հասնելու համար չափազանց կարեւոր է ներքին մթնոլորտը: Ներքին թշնամանքի բացառումն անհրաժեշտություն է, եւ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց դառնալ երաշխավոր պետական ապարատի կայուն գործունեության համար, քանզի, ըստ նրա, պետական աշխատողները անկախ քաղաքական հայացքներից պետք է իրենց պաշտպանված զգան:
Նկատենք, որ այս հարցում ԲՀԿ ղեկավարի մոտեցումը եւ դրա շեշտադրումը շատ կարեւոր է, քանզի ոմանք շարունակում են պնդել, թե ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, երբ այս երկու ուժերը նույն մեթոդով են գործում՝ մարդկանց բաժանելով յուրայինների եւ ոչ յուրայինների:
Նա նաեւ շատ կարեւոր որոշման մասին հայտնեց. «Այսօրվանիցսկսած՝մենքողջՀայաստանումսկսումենքհամաժողովրդականշարժմանմիասնականշտաբերիձևավորումը` ցանկացածպահինժողովրդինմոբիլիզացնելուհամար: Դրանքդառնալուենմշտականգործողմիավորներբոլորբնակավայրերում` համախմբելովոչիշխանականուժերին, մեզհամախոհարտախորհրդարանականբոլորկուսակցություններին, հասարակականևքաղաքացիականշարժումներին, ողջժողովրդին: Եսկարևորումեմյուրաքանչյո՛ւրքաղաքացուակտիվմասնակցություննուդերակատարումը»:
Ըստ էության, միասնական շտաբների ձեւավորման արդյունքում ողջ երկիրը վերածվում է հակաիշխանական օջախների, ինչի դեմ գործող իշխանությունները ոչինչ անել չեն կարող: Մանավանդ, երբ իրենք էլ գիտեն, որ ժողովրդի առնվազն 80 տոկոսը դեմ է իրենց:
Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը հստակ ուղերձ հղեց իշխանություններին, հայտարարելով. «Իսկեթեիշխանությունըշարունակիանտեսելևմերժելհամաժողովրդականշարժմանարդարացիպահանջները, ապամենք` երեքքաղաքականուժերով, մեզհամախոհայլքաղաքականուժերովևառավելլայնհամախմբվածժողովրդականշարժմամբ, փողոցումևհրապարակներումկանգնածհարյուրհազարներովկպարտադրենքիշխանափոխություն, նորիշխանությանստեղծումևարտահերթընտրություններ»:
Մի խոսքով, ԲՀԿ առաջնորդը իշխանություններին կանգնեցրեց երկընտրանքի առջեւ՝ սպասել մինչեւ շարժումն իրենց հրաժարակա՞ն կպարտադրի, թե՞ սուսուփուս հեռանալ:
Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ուղերձները
Հոկտեմբերի 24-ին «եռյակի» հրավիրած հանրահավաքի, այնտեղ հնչած ելույթների մասին «խոսք ու զրիցը» թափով շարունակվում է:
Ինչ-խոսք, այդ մասին դեռ շատ կգրեն, կխոսեն ու կմեկնաբանեն:
Տարօրինակ կլիներ, եթե «եռյակի» սկսած քաղաքական գործընթացը, որը միտված է իշխանափոխությանը՝ լռության մատնվեր:
«Եռյակի» նախաձեռնած համաժողովրդական շարժման հետեւանքով ուժգին օդափոխության է ենթարկվել երկրի հասարակական-քաղաքական իրականությունը, որտեղ տիրող մթնոլորտը, մեղծ ասած, տհաճ ու հեղձուցիչ է:
Անշուշտ, ուրբաթ օրը բոլորը սպասում էին ԲՀԿ առաջնորդի խոսքին, քանզի Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթի բովանդակությունից առավել պարզորոշ կդառնար, թե որքանո՞վ է «եռյակը» վճռական ու սկզբունքային սկսած շարժումը հաղթական ավարտին հասցնելու հարցում:
ԲՀԿ առաջնորդի հնչեցրած գնահատականներն ու շեշտադրումները հստակ ու ճշմարիտ էին:
Իր ելույթում նա նախ անդրադարձավ երկրում տիրող իրավիճակին ու հրապարակեց այդ իրավիճակի վերաբերյալ սեփական գնահատականը: Նաեւ ասաց, որ երեք ուժերը գիտակցում են այն լրջագույն պատասխանատվությունը, որ ստանձնել են՝ վստահեցնելով, որ «եռյակն» անպայման իրացնելու է համաժողովրդական պահանջը:
Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, մատնանշեց երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերը, նշելով թե ինչ տարբերակով կպարտադրեն իշխանափոխություն եւ արտահերթ ընտրություններ:
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, իսկ երկրի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի, ինչի հետեւանքով աճել են աղքատության, արտագաղթի ծավալները: Իսկ գործող իշխանությունը երկրի զարգացմանը միտված որեւէ խելամիտ ծրագիր չունի.
«Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքական ոլորտում: Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով»,- գնահատելով տիրող իրավիճակը եւ նկատելով իշխանության վերարտադրման ցանկությունը, հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:
Այն, որ սահմանադրական «բարեփոխումների» հայեցակարգի վերաբերյալ սեփական դիրքորոշման հստակեցման հարցը Սերժ Սարգսյանը, թափ հավաքող համաժողովրդական շարժման արդյունքում, ստիպված հետաձգեց մինչեւ գարուն (բայց նրա այդ քայլը հիմա իշխանական գործիչները փորձում են այլ կերպ մեկնաբանել)` այդ մասին էլ խոսեց ԲՀԿ նախագահը։
«Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, և որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու»,– նկատեց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդը համոզված է, որ Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն:
Իսկ թե իշխանափոխության հասնելու ինչպիսի ճանապարհ է ընտրել շարժումը՝ դա էլ հայտնի է։
«Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը»,- ներկայացնելով ԲՀԿ-ի եւ գործընկեր ուժերի դիրքորոշումը, հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
Նա կարծում է, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդի ավելի լայն համախմբում, ոչ ոք չպետք է մնա դիտորդի կարգավիճակում:
Հաջողության հասնելու համար չափազանց կարեւոր է ներքին մթնոլորտը: Ներքին թշնամանքի բացառումն անհրաժեշտություն է, եւ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց դառնալ երաշխավոր պետական ապարատի կայուն գործունեության համար, քանզի, ըստ նրա, պետական աշխատողները անկախ քաղաքական հայացքներից պետք է իրենց պաշտպանված զգան:
Նկատենք, որ այս հարցում ԲՀԿ ղեկավարի մոտեցումը եւ դրա շեշտադրումը շատ կարեւոր է, քանզի ոմանք շարունակում են պնդել, թե ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, երբ այս երկու ուժերը նույն մեթոդով են գործում՝ մարդկանց բաժանելով յուրայինների եւ ոչ յուրայինների:
«Երկրում քաղաքական մենաշնորհը կոտրելու Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը։ Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները»,- հայտարարեց Ծառուկյանը:
Նա նաեւ շատ կարեւոր որոշման մասին հայտնեց. «Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձևավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարևորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը»:
Ըստ էության, միասնական շտաբների ձեւավորման արդյունքում ողջ երկիրը վերածվում է հակաիշխանական օջախների, ինչի դեմ գործող իշխանությունները ոչինչ անել չեն կարող: Մանավանդ, երբ իրենք էլ գիտեն, որ ժողովրդի առնվազն 80 տոկոսը դեմ է իրենց:
Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը հստակ ուղերձ հղեց իշխանություններին, հայտարարելով. «Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»:
Մի խոսքով, ԲՀԿ առաջնորդը իշխանություններին կանգնեցրեց երկընտրանքի առջեւ՝ սպասել մինչեւ շարժումն իրենց հրաժարակա՞ն կպարտադրի, թե՞ սուսուփուս հեռանալ:
Կիմա Եղիազարյան