Լրահոս

18.09.2009 16:49


Արմեն Հարությունյան. « Միակողմանի լինելով մասնավոր դրույթներում՝ հանձնաժողովն օբյեկտիվ է եղել ընդհանուր առմամբ»

Արմեն Հարությունյան. « Միակողմանի լինելով մասնավոր դրույթներում՝ հանձնաժողովն օբյեկտիվ է եղել ընդհանուր առմամբ»

-Հանձնաժողովի եզրակացության մեջ ոչ մի խոսք չի գնում այն մասին, որ արտակարգ իրավիճակը տարածվել է միայն ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա: Հիմնականում խոսում են ոստիկանությունից, հատուկ քննչական ծառայությունից: Խոսում այնքանով, որքանով չեն կարող չխոսել։ Դատախազության մասին որևէ խոսք չկա,-խոսելով մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի բացասական կողմերի մասին՝ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նա նշել է, որ բացարձակ օբյեկտիվ կատեգորիա հասարակությունում չկա, և որ մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն էլ լիովին օբյեկտիվ չէր կարող լինել։

-Միակողմանի լինելով մասնավոր դրույթներում՝ հանձնաժողովն օբյեկտիվ է եղել ընդհանուր առմամբ, ինչը շատ կարևոր է։ Հանձնաժողովը միանշանակ փաստում է, որ հիմնական պատճառները եղել են համակարգային, իսնտիտուցիոնալ, այսինքն՝ իշխանության գերկենտրոնացում, արտոնյալների փակ խավ և այլն,-ասել է օմբուցմենը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը