Լրահոս

18.09.2009 16:38


Հայկազ Բաղմանյանին և Արշալույս Փայտյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանգրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի Բաղմանյանին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Զավենի Փայտյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին։

Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ հրամանգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Լյովայի Պողոսյանին և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Հենզրիկի Կարապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

Այս խորագրի վերջին նյութերը