Լրահոս

18.09.2009 16:11


Ովքե՞ր են փորձում թուլացնել «Բարգավաճ Հայաստանը»

Ովքե՞ր են փորձում թուլացնել «Բարգավաճ Հայաստանը»

-Այդ լուրերը շրջանառության մեջ դնողները և նրան հրահրողները պարապ գործով են զբաղված։ Նրանց խորհուրդ կտայի «Բարգավաճ Հայաստանը» չշփոթել իրենց հայտնի այլ կուսակցությունների հետ։ ԲՀԿ-ի ներսում ոչ մի տարաձայնություն չկա։ «Բարգավաճ Հայաստանը» կուռ է, քան երբևէ,-պատասխանելով լրագրողի հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, որ փորձեր են արվում թուլացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, և դրա նպատակը կուսակցության շարքերից գործարար անձանց դուրս մղելն է, ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

-Ուղղակի ծիծաղելի են այդ փորձերը։ Ես հասկանում եմ փորձերի հեղինակներին, նրանց պատվիրատուներին՝ ինչ-ինչ ինտրիգներ մտցնել կուսակցությունը թուլացնելու համար։ Ես հասկանում եմ, որ կուսակցության լիդերի հեղինակությունը ոմանց հանգիստ չի տալիս, բայց նրանք կարող են զբաղվել ավելի արդյունավետ գործով և զուր իրենց ժամանակը չվատնել,-հավելել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը