Լրահոս

24.10.2014 14:39


Պեկինը ողջունում է Հոնկոնգի՝ սահմանադրական զարգացման ձգտումը

Պեկինը ողջունում է Հոնկոնգի՝ սահմանադրական զարգացման ձգտումը

Չինական կառավարությունը ողջունում է Հոնկոնգի՝ օրենսդրության շրջանակներում հետևողական սահմանադրական զարգացման ձգտումը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ–ի խորհրդի մարդու իրավունքների հարցերով կոչը Չինաստանին՝ Հոնկոնգում ապահովել համընդհանուր ընտրական իրավունք։

«Հոնկոնգի բնակչության իրավունքներն ու ազատությունները Չինաստանի կազմ վերադառնալուց հետո լիարժեք պաշտպանություն են ստացել օրենսդրությանը համապատասխան», – հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը