Ոչիշխանական ուժերի «եռյակի» այսօր կայանալիք հանրահավաքին «ընդառաջ»՝ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ արեց:
Բնականաբար, նիստի ավարտից հետո իշխող ուժի վերնախավը պետք է ստեր, ու ստեց՝ հայտարարելով, թե նիստում հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ հարց չի քննարկվել:
Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ տարածեցին «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակված ՍերժՍարգսյանի հարցազրույցը:
Հարցազրույցիբովանդակությանըծանոթանալուցհետոպարզվեց՝այնգրեթեամբողջությամբնվիրվածէարտաքինքաղաքականխնդիրներին՝հայ-ամերիկյանհարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, թուրքական ու ադրբեջանական իշխանություններից դժգոհություն, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Սփյուռք եւ այլն:
Մտածում ես՝ լավ, ի՞նչ մի կարեւոր ու նոր բան է ասել Սերժ Սարգսյանը, որ գիշերվա կեսին որոշեցին անպայման տարածել նրա հարցազրույցը:
Այդ ամենի մասին նա խոսել է անցած շրջանում տարբեր ամբիոններից: Այսինքն,ոչ մի նոր բան չի ասում «Նյու Յորք թայմզ»-ի «զրուցակիցը»:
Դատելով «կանոնակարգված»հարցերից՝ ենթադրելի է, որ այս հարցազրույցը կազմակերպվել է նույն սկզբունքով, ինչը տեսանք սեպտեմբերի 24-ին, երբ «International New York Times» թերթում հրապարակվեց Սերժ Սարգսյանի հոդվածը: Այսինքն, այդ տեքստը «International New York Times»-ում տեղադրվել էր որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում այդպես էլ չերեւաց, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում:
Թե որքան գումար է վճարվել Հայաստանի պետական բյուջեից «New York Times»-ի գովազդային էջը զբաղեցնելու համար, դեռ ոչ ոքի չի հաջողվել պարզել:
Հիմա էլ նույնը տեսնում ենք «Նյու Յորք թայմզ»-ում, բայց՝ հարցազրույցի տեսքով:
Ավելին՝ Սերժ Սարգսյանի այս ինքնահարցազրույցը մաս է կազմում թերթի վերջին համարում առանձին ներդիրով հրապարակված Հայաստանի մասին անդրադարձին:
Իսկ ասում ենք ինքնահարցազրույց, քանի որ ոչ մի սուր հարց չկա: Անհավանական է, որ «Նյու Յորք թայմզը» բավարարվի միայն այնպիսի հարցով, որ վերաբերում է Սերժ Սարգսյանի «ներշնչանքին»՝ կապված Հայաստանի ապագայի հանդեպ վստահության հետ:
Եթե լսենք ՀՀԿ առաջնորդին, ապա կպարզվի, որ Հայաստանում ոչ մի խնդիր չկա, քանի որ ներքին քաղաքականությունն ամբողջությամբ շրջանցել է, չի խոսում նաեւ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, հատկապես՝ դրա հետեւանքների:
Մի խոսքով, ամեն ինչ «օքեյ» է:
Հարցազրույցի վերջում Սարգսյանը նշում է. «Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի, մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
Ահա սա՛ է Սերժ Սարգսյանի «տեսլականը»:
Այսինքն, հստակ ասում է, թե երբ եւ ում է պատրաստվում փոխանցել երկիրը: Եթե, իհարկե, պատրաստվում է, ինչը չի երևում նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից։
Աշխարհի առաջատար համալսարաններն ավարտածները մի քիչ էլ կմեծանան, փորձ ձեռք կբերեն, ու միայն այդ ժամանակ ինքը իշխանությունը կփոխանցի նրանց:
Այսօրվա հանրահավաքից ժամեր առաջ այսպիսի ուղերձ է հղում «եռյակին» Սերժ Սարգսյանը:
Այնպես որ, չպետք է զարմանալ, թե ինչու երեկ այդքան ուշ ժամի որոշվեց տարածել նրա «Նյու Յորք թայմզ»-յան ինքնահարցազրույցը:
Ինքնահարցազրույցի ուղերձը «եռյակին»
Ոչիշխանական ուժերի «եռյակի» այսօր կայանալիք հանրահավաքին «ընդառաջ»՝ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ արեց:
Բնականաբար, նիստի ավարտից հետո իշխող ուժի վերնախավը պետք է ստեր, ու ստեց՝ հայտարարելով, թե նիստում հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ հարց չի քննարկվել:
Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ տարածեցին «Նյու Յորք թայմզ»-ում հրապարակված Սերժ Սարգսյանի հարցազրույցը:
Հարցազրույցի բովանդակությանը ծանոթանալուց հետո պարզվեց՝ այն գրեթե ամբողջությամբ նվիրված է արտաքին քաղաքական խնդիրներին՝ հայ-ամերիկյան հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, թուրքական ու ադրբեջանական իշխանություններից դժգոհություն, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Սփյուռք եւ այլն:
Մտածում ես՝ լավ, ի՞նչ մի կարեւոր ու նոր բան է ասել Սերժ Սարգսյանը, որ գիշերվա կեսին որոշեցին անպայման տարածել նրա հարցազրույցը:
Այդ ամենի մասին նա խոսել է անցած շրջանում տարբեր ամբիոններից: Այսինքն,ոչ մի նոր բան չի ասում «Նյու Յորք թայմզ»-ի «զրուցակիցը»:
Դատելով «կանոնակարգված» հարցերից՝ ենթադրելի է, որ այս հարցազրույցը կազմակերպվել է նույն սկզբունքով, ինչը տեսանք սեպտեմբերի 24-ին, երբ «International New York Times» թերթում հրապարակվեց Սերժ Սարգսյանի հոդվածը: Այսինքն, այդ տեքստը «International New York Times»-ում տեղադրվել էր որպես վճարովի գովազդ և ոչ թե որպես հոդված։ Հոդվածը թերթի էլեկտրոնային կայքում այդպես էլ չերեւաց, քանի որ գովազդային նյութերը թերթի առցանց տարբերակում տեղ չեն գտնում:
Թե որքան գումար է վճարվել Հայաստանի պետական բյուջեից «New York Times»-ի գովազդային էջը զբաղեցնելու համար, դեռ ոչ ոքի չի հաջողվել պարզել:
Հիմա էլ նույնը տեսնում ենք «Նյու Յորք թայմզ»-ում, բայց՝ հարցազրույցի տեսքով:
Ավելին՝ Սերժ Սարգսյանի այս ինքնահարցազրույցը մաս է կազմում թերթի վերջին համարում առանձին ներդիրով հրապարակված Հայաստանի մասին անդրադարձին:
Իսկ ասում ենք ինքնահարցազրույց, քանի որ ոչ մի սուր հարց չկա: Անհավանական է, որ «Նյու Յորք թայմզը» բավարարվի միայն այնպիսի հարցով, որ վերաբերում է Սերժ Սարգսյանի «ներշնչանքին»՝ կապված Հայաստանի ապագայի հանդեպ վստահության հետ:
Եթե լսենք ՀՀԿ առաջնորդին, ապա կպարզվի, որ Հայաստանում ոչ մի խնդիր չկա, քանի որ ներքին քաղաքականությունն ամբողջությամբ շրջանցել է, չի խոսում նաեւ իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին, հատկապես՝ դրա հետեւանքների:
Մի խոսքով, ամեն ինչ «օքեյ» է:
Հարցազրույցի վերջում Սարգսյանը նշում է. «Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի, մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
Ահա սա՛ է Սերժ Սարգսյանի «տեսլականը»:
Այսինքն, հստակ ասում է, թե երբ եւ ում է պատրաստվում փոխանցել երկիրը: Եթե, իհարկե, պատրաստվում է, ինչը չի երևում նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից։
Աշխարհի առաջատար համալսարաններն ավարտածները մի քիչ էլ կմեծանան, փորձ ձեռք կբերեն, ու միայն այդ ժամանակ ինքը իշխանությունը կփոխանցի նրանց:
Այսօրվա հանրահավաքից ժամեր առաջ այսպիսի ուղերձ է հղում «եռյակին» Սերժ Սարգսյանը:
Այնպես որ, չպետք է զարմանալ, թե ինչու երեկ այդքան ուշ ժամի որոշվեց տարածել նրա «Նյու Յորք թայմզ»-յան ինքնահարցազրույցը:
Կիմա Եղիազարյան