«Եռյակի»՝ ԲՀԿ–ի, «Ժառանգության» և ՀԱԿ–ի այսօրվա հանրահավաքում անկյունաքարային է լինելու Գագիկ Ծառուկյանի ելույթը, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ այս գործընթացի, այսպես ասած, «նոու հաուն» ԲՀԿ առաջնորդի՝ հրապարակային պայքարի դաշտ մտնելու փաստն է։
Ակնկալվում է, որ Ծառուկյանն իր խոսքում գնահատական կտա Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանական բուրգի գործունեությանն ու կներկայացնի այն «ճանապարհային քարտեզը», որի օգնությամբ հնարավոր կլինի առանց ցնցումների հասնել իշխանափոխության։ Թե ինչպիսի հռետորաբանություն կընտրվի, այդքան էլ էական չէ։ Էականն այն է, թե ինչ է անում ԲՀԿ առաջնորդը, և ինչ է առաջարկելու անել։
Եթե հետադարձ հայացք նետենք ու փորձենք գնահատել ԲՀԿ–ի տրանսֆորմացիան, ապա կարելի է տեսնել, թե ինչպիսի հսկայական աշխատանք է կատարվել, ու ինչպիսի դժվար ճանապարհ է անցել այդ կառույցը՝ զուտ իշխանական կամ իշխանությանը կցված կուսակցությունից վերածվելով ՀՀ քաղաքական դաշտի ամենահզոր ուժի, որի հետ հաշվի են նստում բոլորը և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր ճամբարում։
Որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձեց բամբասանքի, ստի ու կեղծիքի միջոցով անորոշության և խաղի մթնոլորտ ձևավորել ԲՀԿ–ի շուրջ, մատնվեց անհաջողության։ Քանզի ստի ոտքերը կարճ են լինում։
Սկզբում ասում էին, թե ԲՀԿ–ն ԱԺ ընտրություններից հետո կմնա կոալիցիայում։ Չմնաց։
Հետո ասում էին, թե նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, կամ էլ մասնակցելու է այդ ընտրություններին, բայց հետո անցնելու է ՀՀԿ ղեկավարի կողմը։ Չպաշտպանեց և չանցավ։ Ավելին՝ ԲՀԿ քաղաքական թևի հետ միասին՝ Ծառուկյանը նույնիսկ չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդման արարողությանը։
Հետո տարածեցին, թե, իբր, նախագահական ընտրություններից հետո է մտնելու իշխող կոալիցիա։ Չմտավ։
Հիմա էլ «պտտեցնում» են այն միտքը, թե նա իշխանափոխություն չի ուզում։ Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ Ծառուկյանը ոչ միայն ուզում է, որ իշխանափոխություն լինի, այլ լոկոմոտիվ է հանդիսանում այն շարժման, որի առաջնային նպատակներից է իշխանափոխությունը։
ԲՀԿ–ի տեղն ու դերն այս քաղաքական իրավիճակում շատ պատասխանատու է։ Մի կողմից այդ ուժն՝ իր գործընկերների հետ, պետք է կարողանա կազմակերպել իշխանափոխություն և երկրին հնարավորություն տա՝ դուրս գալու այս վիճակից։ Մյուս կողմից՝ իշխանափոխությունն անել այնպես, որ երկրորդ «Մարտի 1» չլինի։
ԲՀԿ–ն, ըստ այդմ, բուֆերային ֆունկցիա է կատարում հանրության դժգոհ զանգվածի (ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության) և իշխանությունների միջև։ Եթե իշխանությունները սթափ չգնահատեն իրավիճակը և աթոռից սեփական կամքով հեռանալու տարբերակը չընտրեն, ապա Ծառուկյանն այլևս չի կարողանա արյունահեղությունը կանխող և թավշյա հեղափոխություն կազմակերպող իր ֆունկցիան կատարել։ Այդ դեպքում՝ մեղքը Սերժ Սարգսյանի վիզը։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը։
ԲՀԿ–ի տեղն ու դերը

Կորյուն Մանուկյան