Խորհրդարանականները գնահատել են մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը
-Մեր խմբակցության պատգամավորները ներկայացնելու են այս եզրակացության քննարկումից բխող որոշման նախագիծ, որը մոտ օրերս կդրվի շրջանառության մեջ,-խոսելով մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած եզրակացության մասին՝ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-նման փաստաթղթերը չեն կարող գոհացնել բոլոր շահագրգիռ կողմերին։ Սա համեմատաբար բալանսավորված փաստաթուղթ է, բայց եթե մենք դրան ամբողջությամբ կողմ լինեինք, մենք հատուկ կարծիք չէինք ներկայացնի։
-Ճիշտ է, ժամանակավոր հանձնաժողովն ավարտեց իր աշխատանքները, բայց բոլորս գիտենք, որ գործընթացը դեռ շարունակվում է իրավապահ մարմինների կողմից, և կարծում եմ, որ ոչ թե էջը փակված է, այլ դեռևս աշխատանքներ կան, և անելիքներ ունեն իրավապահ մարմինները,-այսպիսի գնահատական է տվել «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
-Հուսով եմ, որ երբ կրքերը քիչ թե շատ հանդարտվեն, և քաղաքական կողմերն ու հասարակությունն ավելի սթափ գնահատեն զեկույցը, այնտեղ կգտնեն հստակ պատասխաններ բազում խնդիրների վերաբերյալ։ Մենք փորձել են մեր առջև դրված խնդիրն ազնվորեն կատարել. մենք մեր առջև խնդիր չենք դրել բավարարել այս կամ այն քաղաքական ուժի, պարագլխի ցանկությունը,-նկատել է ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը։

7or.am