Փորձագետ. «...Ռուսաստանում որոշում է ընդունվել հայ–թուրքական հարաբերությունների ներկա փուլը կասեցնելու համար»
-Մենք երեկ տեսանք և համոզվեցինք, որ նախագահն ամեն ինչ կանի, որ 6 շաբաթների վերջում այդ փաստաթուղթը ստորագրվի, բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա ռեալ շանս, որ չստորագրվեն դրանք, և որքան էլ ցավալի լինի դրա պատճառը, ոչ թե ներքին ընդդիմությունն է, այլ միգուցե դրսի ազդեցությունը,-խոսելով հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել-չվավերացնելու մասին՝ ասել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա նշել է, որ մի քանի օր առաջ «Ռուսական խոսքի օրեր» ծրագրի շրջանակներում առիթ է ունեցել հանդիպել Հայաստան ժամանած մի շարք ռուս վերլուծաբանների հետ, որոնք, ի դեպ, վերլուծություններ են անում Ռուսաստանի ԱԳՆ-ի համար, և նրանց հետ զրույցից եզրակացրել է, որ «Ռուսաստանում որոշում է ընդունվել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը կասեցնելու համար»։
-Հիմա հույսս կապում եմ արտաքին ճնշման հետ, քանի որ ներքին ճնշումը չի օգնում։ Ես, իհարկե, վստահ եմ, որ երբ մի ժողովրդի ճակատագիրը որոշում են երկրորդ և երրորդ պետությունները, դա արդեն ողբերգություն է, բայց սա է փաստը,-հավելել է փորձագետը։

7or.am